«Արսենալ» – ՊՍՎ։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 20 սպտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Արսենալ» – ՊՍՎ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Նախորդ մրցաշրջանում, երբ «Արսենալը» չկարողացավ դառնալ Անգլիայի չեմպիոն, երկրպագուները, ֆուտբոլիստները, մարզիչները հիասթափված էին։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքիր միտք էր արտահայտել՝ նշելով, որ «Արսենալում» պետք է ոչ թե տխրեն, որ չեմպիոն չեն դարձել, այլ ուրախանան, որ 6-7 տարի անց նորից կխաղան Չեմպիոնների լիգայում։

Այո, նախորդ անգամ «Արսենալը» Չեմպիոնների լիգայում խաղացել է 2016-17 թթ․ մրցաշրջանում։ Հիմա «Զինագործները» հայտնվել են B խմբում՝ «Լանսի», ՊՍՎ-ի և «Սևիլիայի» հետ։ Առաջին հայացքից թվում է, որ լոնդոնյան թիմը ֆավորիտ է այս խմբում։ Այո, բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում։

Միկել Արտետայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում հակասական արդյունքներ է գրանցում։ Թիմը կարող է գոլառատ խաղում՝ հանդիպման վերջնամասում 2 գոլ խփելով հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն գրեթե նմանատիպ իրավիճակում ոչ-ոքի խաղալ «Ֆուլհեմի» հետ։ «Էվերթոնի» ու «Քրիսթալ Փելասի» հետ խաղերում էլ «Արսենալը» հաղթել է ընդամենը 1։0 հաշվով։

ՊՍՎ-ն փայլեց որակավորման փուլում։ Փլեյ-օֆֆում թիմը ջախջախեց «Ռեյջերսին»։ Թիմը վերջին 8 խաղերում նվազագույնը 2 գոլ է խփել։ Նախորդ 2 խաղերում ՊՍՎ-ն հաղթել է 4։0 հաշվով։

Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն՝ 1․77 գործակցով։ «Արսենալը» ֆավորիտ է, բայց Նիդերլանդները ներկայացնող թիմը կարող է խնդիրներ ստեղծել մրցակցի համար։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/20 սպտ
«Արսենալ» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ