«Արսենալ» – «Պորտու»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Առաջին խաղում պորտուգալական թիմը հաղթել է 1։0 հաշվով։ Այդ պատճառով էլ «Արսենալը» պետք է հաղթի ցանկացած հաշվով, որպեսզի նվազագույնը խաղը տեղափոխի լրացուցիչ ժամանակ։
«Արսենալը» լավ մարզավիճակում է մոտենում այս խաղին։ Թիմը գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Զինագործները» նախորդ տուրում ցուցադրեցին հարձակման գծի ամբողջ ուժը։ Ճիշտ է, շատ գոլեր չխփեցին, սակայն շատ լավ տեսք ունեին։
«Պորտուն» Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 25 խաղում բաց է թողել 17 գոլ։ Առաջին տարին չէ, որ «Պորտուն» շեշտը դնում է պաշտպանության և առանց գնդակի խաղի վրա։ Թիմը 25 գոլ քիչ է խփել, քան «Բենֆիկան», որը գլխավորում է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Որքան էլ թիմերը փակ խաղ ցուցադրեն, շատ դժվար է դիմակայել այս «Արսենալին»։ Ինձ թվում է, որ լավ մարզավիճակում գտնվելու դեպքում «Արսենալը» կարող է հաղթահարել այսպիսի պաշտպանողական խաղ ցուցադրող թիմի արգելքը։ Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա խաղը, սակայն «Արսենալը» գոնե նվազագույն հաշվով հաղթանակ պետք է տանի։
Առաջին խաղում լոնդոնյան ակումբն անկյունայիններով հաղթել էր 10։1 հաշվով։ Հարվածների և անկյունայինների քանակով «Արսենալը» պետք է գերազանցի մրցակցին։ Ընտրում եմ «Արսենալի» անկյունայինների տոտալը 7․5-ից շատ խաղադրույքը՝ 1․86 գործակցով։
Ընտրում եմ նաև «Արսենալի» «չոր» հաշվով հաղթանակը՝ 1․83 գործակցով։ Չեմ կարծում, որ «Պորտուն» շատ շանսեր կունենա։ Նույնիսկ, եթե հյուրերը գոլ բաց կթողնեն, միևնույն է, կշարունակեն նույն կերպ պաշտպանվել։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: