«Արսենալ» — «Նյուքասլ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Այս տարվա առաջին կանխատեսումը: Խաղադրույք եմ կատարում նույն տարբերակի վրա, որը ինձ հուսախաբ չարեց նախորդ տարվա վերջին: Այդ ժամանակ ես ընտրեցի «Բորնմութի» դեմ խաղի երկու խաղակեսերում էլ «Արսենալի» գոլը: Վստահ էի, որ «զինագործները» կհավաքվեն Սաութհեմփթոնում ձախողվելուց հետո: Իմ կարծիքով՝ նույն տարբերակը կարելի է ընտրել նաեւ հիմա: «Արսենալը» կրկին տանն է խաղում, ուր միշտ հիանալի է հանդես գալիս: Հյուրընկալվում է վտանգավոր գոտում գտնվող «Նյուքասլը», այստեղ հյուրերի հաղթանակի ոչ մի շանս չեմ տեսնում: «Արսենալը» միշտ շատ է խփում «Նյուքասլին»: Կա նման հասկացություն՝ հարմար մրցակից: Ինձ թվում է՝ «Արսենալին» հարմար է խաղալ «Նյուքասլի» դեմ: Թիմը սովոր է «կաչաղակներին» անընդհատ հաղթել: «Արսենալն» առաջին հորիզոնականում է, պետք է միավորների պաշար հավաքել: Չեմ կարող պատկերացնել, որ այս խաղում Արսեն Վենգերի թիմը կարող է հանգստանալ: Նվազագույնը երեք անգամ տանտերերը պետք է խփեն: Բայց եւ հասկանալի է, որ գոլերը կբաժանվեն խաղակեսերի մեջ: Հակառակ դեպքը տարօրինակ կլինի: «Նյուքասլը» «Էմիրեյթսում» կայացած վերջին երեք խաղերում 14 գնդակ է բաց թողել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: