«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

04:00, 28 հլս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» ընկերական հանդիպման վերաբերյալ։

«Արսենալը» վերջին 2 մրցաշրջանները շատ լավ անցկացրեց, սակայն չկարողացավ չեմպիոն դառնալ։ Միկել Արտետայի գլխավորած թիմն առաջիկա մրցաշրջանում ևս չեմպիոնության համար է պայքարելու։ Պետք է լավ անցկացնել նախամրցաշրջանային փուլը։ Ամռանը հավաքականների մեծ մրցաշարից հետո շատ են տուժում թոփ ակումբները։ Առաջատար ֆուտբոլիստներից շատերը բաց են թողնում նախամրցաշրջանային փուլի հիմնական հատվածը։

Թե՛ «Արսենալը», թե՛ «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա զրկված են հիմնական կազմի մի շարք խաղացողներից։ Մանչեսթերյան թիմն արդեն 1 ընկերական հանդիպում անցկացրել է և հաղթել է շոտլանդական «Ռեյնջերսին» 2։0 հաշվով։ «Արսենալի» համար սա առաջին խաղը կլինի նախամրցաշրջանային փուլում։ Կարծում եմ, որ լոնդոնյան թիմը շատ ակտիվ չի լինի հարձակման գծում, սակայն լուրջ սխալներ էլ թուլ չի տա պաշտպանությունում։

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն էլ չի փայլում հարձակման գծում վառ խաղով։ Ենթադրում եմ, որ գերգոլառատ հանդիպում չի լինի։ Ընտրում եմ «Արսենալը» չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․81 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական խաղ
04:00/28 հլս
«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ