«Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 23 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ Գվարդիոլայի թիմը նվազագույնը 2 գոլ կխփի:

«Ուեմբլի» մարզադաշտում այսօր ասեղ գցելու տեղ չի լինի: Լոնդոնի գլխավոր թիմերից մեկն այսօր կարելի է ասել տանը ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»: Առհասարակ «Արսենալը» Անգլիայի գավաթի խաղարկության ամենահաջողակ թիմերից մեկն է: «Զինակիրները» 12 անգամ հաղթել են այս տիտղոսը: Վերջին 3 տարվա ընթացքում «Արսենալը» 2 անգամ Անգլիայի գավաթակիր է դարձել: Սրանք Վենգերի վերջին նվաճումներն են, սրանից ավել ֆրանսիացի մարզչի մոտ ոչինչ չի ստացվում:

«Արսենալը» գարնանային խաղերից մի քանիսում ծանր պարտություններ է կրել: Հնարավոր է, որ որոշ վնասվածքներից հետո Վենգերի թիմն այսօր խաղա 3 պաշտպանով: Շկոդրան Մուստաֆին վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը: Կենտրոնական պաշտպանները կլինեն Կոսյելնին, Պաուլիստան և Հոլդինգը, իսկ եզրերում կխաղան Մոնրեալն ու Չեմբերլենը: Վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Կասորլան, Ուոլքոթը, Լուկաս Պերեսն ու Օսպինան:

«Սիթիի» կազմում Սթոունզն ու Գյունդողանը վնասվածքի պատճառով բաց կթողնեն կիսաեզրափակիչը: Փոխարենը կազմ են վերադարձել Կոմպանին ու Ագուեռոն: Բացի այդ, մեկ շատ լավ նորություն կա, ըստ որի Գաբրիել Ժեզուշը կարող է վնասվածքից հետո այսօր առաջին անգամ խաղադաշտ դուրս գալ: «Քաղաքաբնակների» հարձակման եռյակը կկազմեն Ստերլինգը, Սանեն ու Ագուեռոն:

Գոլառատ հանդիպում եմ սպասում: Առաջարկում եմ Գվարդիոլայի թիմի տոտալ 1,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,60 է:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ
18:00/23 ապր
«Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 1