«Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի». Եգոր Տիտովի կանխատեսումը

19:00, 02 ապր 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «Արսենալը» հաղթանակ կտանի: 

Այժմ միայն ալարկոտը չի քննադատում «Արսենալին» և Արսեն Վենգերին: Կարծում եմ, որ ինչ-որ պահ դա կհոգնեցնի լոնդոնցիներին: Բացի այդ, Վենգերն ուժեղ մասնագետ է, վաղ է նրան հաշվից դուրս գանել: Նա կարող է մտածել, կարող է տրամադրել խաղացողներին այսպիսի կարևոր խաղին: «Արսենալին» ոչ մի կերպ չի կարելի պարտվել «Մանչեսթեր Սիթիին», պայքար է գնում Չեմպիոնների լիգայում տեղի համար: Վստահ եմ, որ բոլորն «Արսենալում» ցանկանում են հաջորդ մրցաշրջանում խաղալ հենց Չեմպիոնների լիգայում, այլ ոչ թե Եվրոպա լիգայում:

«Մանչեսթեր Սիթիում» շատ խաղացողներ թռչել էին Հարավային Ամերիկա: Ինչպիսի վիճակում են նրանք այդտեղից վերադարձել՝ դա հարց է: Սեփական փորձով կարող եմ ասել, որ դա անկանխատեսելի է ու հաճախ այդպիսի թռիչքներից հետո խաղացողներն այնպես չեն երևում, ինչպես կցանկանային մարզիչները:

«Արսենալում», ճիշտ է, նույնպես այդպիսի ֆուտբոլիստներ եղել են, բայց այդուհանդերձ Սանչեսը գոլ խփեց, լավ խաղաց: Կարծում եմ, որ նա լավ տրամադրության մեջ է և կօգնի «զինագործներին» հաղթանակ տանել: Կարծում եմ, որ 3,06 գործակցով պետք է խաղադրույք կատարել «Արչսենալի» վրա: Շատ են տալիս տնային հաղթանակի համար: Վերջիվերջո սա «Արսենալն» է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 30-րդ տուր
19:00/2 ապր
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ