«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:45, 14 փտր 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ։

Բարև բոլորին.

Անգլիայի Պրեմիեր լիգան չի դադարում զարմացնել. ոչ միայն մրցաշարային ինտրիգներով, այլև օրացույցի առանձնահատկություններով: Գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆի թոհ ու բոհում անգլիացիները տեղավորել են հետաձգված հանդիպում, որը կարող է մեծապես ազդել չեմպիոնական ինտրիգի վրա: Միմյանց են հանդիպելու «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Այդ խաղի մասին էլ այսօր կխոսեմ:

«Մանչեսթեր Սիթին» հիմա կարող էր ավելի մոտ լինել առաջատարին, եթե չձախողեր «Տոտենհեմի» հետ խաղը: Բայց ավելի սպասելի էր, որ «Արսենալն» ավելի հեռու կլիներ իր գլխավոր հետապնդողից, եթե չձախողեր վերջին երկու խաղերն «Էվերթոնի» և «Բրենդֆորդի» հետ հանդիպումները: Եվ հիմա ամեն ինչ Պեպ Գվարդիոլայի թիմի ձեռքում է: Հարկավոր է հաղթել գլխավոր մրցակցին և նրա հետ հավասար շանսերով պայքարել տիտղոսի համար: Մյուս բոլոր դեպքերում լոնդոնյան ակումբը կպահպանի ֆավորիտի կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ մեկ խաղ ունի պաշարում: Ահա այսպիսի պայմաններում են թիմերը մոտենում անձնական դիմակայությանը, որն իր նշանակությամբ կստվերի Չեմպիոնների լիգայի խաղերը:

Սա նաև մարզչական հետաքրքիր դիմակայություն է, որտեղ Միկել Արտետան կփորձի առավելության հասնել մի մասնագետի նկատմամբ, որին շատերը իսպանացու ուսուցիչն են համարում: Պարզ է, որ նրանք միմյանց հրաշալի գիտեն և կարող են պատրաստ լինել ցանկացած մարտավարության: Եվ եթե Արտետայի ֆուտբոլը բավականին հստակ դրված է, և «Արսենալի» ֆուտբոլիստները լավ գիտեն, թե ինչ է իրենցից ուզում մարզիչը, ապա Գվարդիոլայի պարագայում ամեն ինչ ավելի խճճված է: Կատալոնացի մասնագետը լուրջ փնտրտուքների մեջ է: Այո, մի զարմացեք. մրցաշրջանի կեսին, այն էլ՝ «Մանչեսթեր Սիթին»: Եվ պատճառն ամենևին Էրլինգ Հոլանդի ժամանելը չէ: Գվարդիոլան ամբողջ թիմի խաղը չհարմարեցրեց նորվեգացուն: Հակառակը՝ նրան «տեղավորեց» թիմային խաղում: Դա աշխատում է, այդ մասին խոսում են Հոլանդի գրանցած ֆանտաստիկ թվերը:

Իսկ փնտրում է Պեպը կատարյալ համադրությունը պաշտպանությունում: Սթոունզ, Լապորտ, Ակե, Ականջի, Դիաշ, Ուոքեր. ո՞վ խաղա նրանցից և ի՞նչ դասավորությամբ: Այս հարցերում Գվարդիոլան հստակություն չի գտնում: «Արսենալի» հետ նա, ամենայն հավանականությամբ, կխաղա երեք կենտրոնական պաշտպանով, բայց դա կարող է հանգիստ փոխվել ըստ ընթացիկ հաշվի: Իսկ Արտետան ունի իր երկաթե մեկնարկային կազմը, որը խաղում է «երկաթե» համակրելի, բայց ոչ միշտ արդյունավետ ֆուտբոլ: Ամեն դեպքում, երկու անընդմեջ անհաջողությունից հետո «Զինագործները» կփորձեն ուրախացնել իրենց երկրպագուներին և կրկին «պոկվել» հետապնդողներից: Ե՞րբ, եթե ոչ այսպիսի խաղում հետ բերել կորցրածը: Հակառակ կողմում ևս կգտնվի «ծարավը»: Էրլինգ Հոլանդը գոլ չի խփել Պրեմիեր լիգայի վերջին երկու խաղում: Հաշվի առնելով նրա ընթացքը, դա անոմալ երևույթ է: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել Հոլանդի՝ գոլ խփելու տարբերակը: Նա կարոտել է այդ գործը, և հետո, ուրիշ խաղերում չեք գտնի նրա գոլի այսքան բարձր գործակից: Եվ թող հաղթի Ձեր սիրելի թիմը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
23:45/14 փտր
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ