«Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Կարելի է միայն ցավակցել «Արսենալի» երկրպագուներին՝ նրանց սիրելի թիմի շուրջ կատարվող ամեն ինչ արդեն ոչ միայն տխուր է, այլև զավեշտալի: Բոլորն աշխարհում խնդրում են Արսեն Վենգերին հրաժարական տալ, Ալեքսիս Սանչեսը չի թաքցնում ծիծաղը, երբ պահեստայինների նստարանից հետևում է «զինագործների» պարտությանը, վիճում է թիմի խաղացողների կեսի հետ և Մեսութ Օզիլի հետ միասին հրաժարվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Կարծում եմ, տրամաբանական կլինի, եթե հենց այս տանջալից մրցաշրջանում «Արսենալը» վերջապես դուրս մնա քառյակից և համապատասխանաբար Չեմպիոնների լիգայից: Հնարավոր է, միայն դա կդրդի ակումբի ղեկավարությանը ժամկետանց փոփոխությունների:
Վերջին չորս խաղերում «Արսենալը» պարտվել է երեք անգամ և բաց թողել 11 գնդակ, վերջին իննը հանդիպումներում՝ պարտվել վեց անգամ և բաց թողել 21 գնդակ: Ընդ որում՝ «զինագործները» ոչ միայն պարտվում են խաղացող թիմերին, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Բավարիան» և «Չելսին», այլև «Ուոթֆորդի (1:2 տանը) և «Վեսթ Բրոմվիչի» (1:3 դրսում) կարգի պայքարող ակումբներին:
Հավանաբար խաղը դիտարժան կստացվի: Երկու թիմերն էլ չեն կարողանում զգուշությամբ խաղալ, չեն սիրում խաղալ առանց գնդակի և լավագույն կերպով այն չեն խլում: Պետք է որ ստացվեն շատ գրոհներ ու գոլ խփելու հնարավորություններ: Հավանաբար հաղթանակին ավելի մոտ կլինեն հյուրերը, բայց այն, որ հանդիպումն արդյունավետ կստացվի, թվում է, էլ ավելի հավանական է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: