«Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

00:00, 23 դկտ 2020
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել անգլիական լիգայի գավաթի 1/4 եզրափակչի «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ:

Արդեն յոթ տուր է, ինչ «Արսենալը» չի կարողանում հաղթել ԱՊԼ-ում, ու այն ողջ դրականը, որը Միկել Արտետան իր գալուց հետո արել է թիմի հետ, գրեթե մոռացվել է: «Զինագործները», ըստ ամենայնի, ուղղակի չեն դիմանում խիտ գրաֆիկին, նրանց պահեստայինների նստարանն այդքան էլ երկար ու որակյալ չէ, իսկ Օբամեյանգը, ումից արդեն երկար ժամանակ շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված էր հարձակնման գծում, շատ է թուլացել:

«Ման. Սիթին» ևս վերջին շրջանում այդքան էլ արժանի չէ գովեստի: Այո՛, Գվարդիոլայի թիմն ընդամենը մեկ անգամ է պարտվել վերջին 18 խաղում, սակայն այն անպարտելի կոլեկտիվի տպավորություն բացարձակ չի թողնում: Խղճուկ 0-ներով խաղ «ՄՅու»-ի հետ, էլ ավելի ամոթալի ոչ-ոքի ՝ 1:1«Վեսթ Բրոմվիչի» հետ, ոչ այդքան համոզիչ խաղ «Սաութհեմփթոնի» դեմ հաղթական հանդիպմանը՝ 1:0:

Ընդհանուր առմամբ, մենք կարծես արդյունավետ ֆուտբոլ չենք տեսնի, իսկ «Սիթին» կատարողների ավելի բարձր կարգի շնորհիվ, այնուամենայնիվ, դուրս կգա կիսաեզրափակիչ:

Օրդինար: Չխաղարկված
Անգլիական լիգայի գավաթ, 1/4 եզրափակիչ
00:00/23 դկտ
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ