«Արսենալ» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Վերջին տարիների ընթացքում Անգլիական Պրեմիեր լիգայում հանդեղ եկող թիմերի մակարդը գնալով հավասարվում է, ի տարբերություն, օրինակ, Լա Լիգայի կամ Ա սերիայի, որտեղ գրանցվում է ճիշտ հակառակ պատկերը: Այս հանգամանքը թույլ է տալիս յուրաքանչյուր տուրում Անգլիայում գտնել գոնե մեկ կենտրոնական հանդիպում: Առաջին տուրում միանշանակ բոլորի ուշադրության կենտրոնում կլինի «Արսենալ» — «Լիվերպուլ» հանդիպումը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ինչպես միշտ, Արսեն Վենգերը ոչ մի կերպ ակտիվ չեղավ: Կամ ավելի ստույգ կլինի ասել, գուցե ակտիվ էր, բայց «Արսենալ» տեղափոխվելու ցանկություն ունեին և ունեն ոչ բոլոր ֆուտբոլիստները: Թերևս լուրջ ֆուտբոլիստներից միայն Գրանիտ Ջական է համալրել «զինագործների» կազմը: Խնդրահարույց դիրքերում շարունակում են մնալ հարցական նշաններ: Ինչի՞ հաշվին «Արսենալը» կարող է հաղթել առաջնությունում: Հարցն անպատասխան է մնում: Այո՛, գուցե կան լավ պատրաստված ֆուտբոլիստներ, աստղեր, բայց թիմային մակարդակով նրանց հաջողությունները շատ խղճուկ են, իսկ այն հանգամանքը, որ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ փոխչեմպիոն, կարելի է կապել միայն «Տոտենհեմի» անհաջող վերջանամաս անցկացնելու հետ:
Մերսիսայդյան ակումբի շանսերն ու հավակնություններն այս մրցաշրջանում անհամեմատ ավելի շատ ու մեծ են: Դա պարզ էր արդեն նախորդ մրցաշրջանի վերջնամասում, երբ թիմը գլխավորեց գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը: Աշխարհի ամենակոլորիտային մարզիչներից մեկը նախ և առաջ ֆուտբոլիստների մեջ դրեց հաղթողի հոգեբանություն, փոխեց հոգնեցնող ու քնեցնող խաղաոճը, ավելացրեց նոր էլեմենտներ և ուրույն ձեռագիր: Կատարելով անհրաժեշտ ձեռքբերումներ՝ «բիթլզները» լուրջ հայտ են ներկայացնում լավագույն քառյակում ընդգրկվելու համար:
Քանի որ այս թիմերը միշտ էլ խաղացել են բաց ու հետաքրքիր ֆուտբոլ, ենթադրելի է, որ ավանդույթները կշարունակվեն նաև այս խաղում: Ուստի կարելի է կանխատեսել գոլառատ հանդիպում՝ խաղում կգրանցվի 2.5-ից ավելի գնդակ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: