«Արսենալ» – «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 20 հնվ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Արսենալ» – «Լիվերպուլ» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Անգլիայում Պրեմիեր լիգային զուգահեռ տեղի կունենա նաև Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը։ «Արսենալն» ու «Լիվերպուլը» «Էնֆիլդում» կայացած խաղում հաղթողին պարզել չկարողացան, թեև 24-րդ րոպեից «Արսենալը» խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն, ի զարմանս բոլորի, չկարողացավ հաղթանակած գնալ հանդերձարան։

Հաշվետու խաղում, «Արսենալին» չի օգնի կարմիր քարտ ստացած Գրանիտ Ջական։ Նրանից զատ, Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու են մեկնել Նիկոլյա Պեպեն, Տոմա Պարտին, Մոհամեդ Էլնենին և ՊիերԷմերիկ Օբամեյանգը։ Թեպետ նա արդեն վերադարձել է Լոնդոն, սակայն այս և «Արսենալի» հաջորդ մի քանի հանդիպումները բաց կթողնի կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Չի բացառվում, որ գաբոնցի հարձակվողն այլևս չխաղ «Արսենալի» կազմում, քանի որ նրանով ակտիվորեն հետաքրքրվում են ԱՊԼի մի շարք թիմեր և «Բարսելոնան»։

Նմանատիպ խանդիրների պատճառով «Լիվերպուլը» զրկված է իր առաջատար հարձակվողներ Մոհամեդ Սալահից, Սադիո Մանեից և Նաբի Կեյտայից։ Չնայած, հանուն արդարության, պետք է նշել, որ «Բիթլներն» առանց նրանց էլ կարողանում են հասնել ցանկալի արդյունքի։ Բացառություն է կազմում միայն «Չելսիի» դեմ տարեսկզբի հանդիպումը, որտեղ «Լիվերպուլը» չկարողացավ հասցնել հաղթական ավարտի՝ ունենալով 2 գնդակի առավելություն։ 

2022ին «Արսենալն» անցկացրել է 3 հանդիպում, որոնցից ոչ մեկում չի ճաշակել հաղթանակի բերկրանքը։ Թեպետ պատասխան հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Լիվերպուլն» առավելության կհասնի «Զինագործների» նկատմամբ, այն էլ՝ հիմնական ժամանակում։ 

Օրդինար: Հաղթած
Անգլիական լիգայի գավաթ
23:45/20 հնվ
«Արսենալ» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ