«Արսենալ» — «Լեսթեր». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
«Մանչեսթեր Սիթիի» դեմ նախորդ շաբաթ կայացած խաղում հավատացի «Լեսթերին», և հիմա հավատում եմ, որ կռիվ կտա անգլիական մյուս գրանդի դեմ: Բուքմեյքերներն այնքան էլ վստահ չեն «Արսենալի» վրա: Բոլորը տեսան, թե «աղվեսներն» ինչ արեցին «Սիթիի» դեմ խաղում: «Արսենալն» իհարկե բանալիներ հավաքեց առաջին շրջանի խաղում՝ հյուրընկալվելիս հաղթելով 5:2 հաշվով, բայց այս ընթացքում «Լեսթերն» ամրապնդել է պաշտպանությունը և նման բացթողումներ թույլ չի տալիս: Ֆանտաստիկ խաղ է սպասվում: Պատկերացրեք, որ եթե «Լեսթերը» հաղթի, ապա խենթ իրավիճակ կստեղծվի, քանի որ «Սիթին» էլ խաղալու է«Տոտենհեմի» դեմ:
Անկեղծ ասած, ընդհանրապես չեմ հավատում «Արսենալի» հաղթանակին: «Լեսթերն» իրենից մեծ ուժ է ներկայացնում, թիմը վստահում է իր մարզչին: Նման ակումբին հաղթելը շատ բարդ է: «Լեսթերն» ընդամենը 2 պարտություն է կրել ընթացիկ մրցաշրջանում: Հյուրընկալվելիս Ռանյերիի սաները միայն «Լիվերպուլին» են զիջել: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ խաղն առանց գոլերի չի անցնի: Դրանք անպայման կլինեն, այդ պատճառով էլ առաջարկում եմ ռիսկային տարբերակ՝ «երկուսն էլ կխփեն, ոչ-ոքի կլինի»: Հասկանալի է, որ գործակիցը շատ բարձր է: Իսկ ինչու՞ թիմերը 1:1 կամ 2:2 չպետք է խաղան: Կարծում եմ, որ այս հաշիվները իրական են:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: