«Արսենալ» — «Լեսթեր». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 26 ապր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Արսենալ» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ: Նա առաջարկում է խաղադրույք կատարել տանտերերի (-1) ֆորայով հաղթանակի վրա: 

«Արսենալի» օգտին խոսում են երկու փաստեր՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակը և Անգլիայի գավաթի եզրափակիչ դուրս գալը հավանաբար հզոր հոգեբանական աջակցություն կծառայի թիմի համար, դե իսկ «Լիվերպուլի» պարտությունը նորից «զինագործներին» վերադարձրեց քառյակի համար պայքարին:

«Լեսթերի» խաղացողների մոտ մրցաշրջանը, ըստ էության, ավարտվեց նախորդ երեքշաբթի Չեմպիոնների լիգայից դուրս մնալով: Կարծում եմ, մնացած 6 խաղերում «աղվեսները» կվաստակեն մինչև փրկվելը չբավականացնող 3-4 միավորները, բայց իրենց խաղով ավելի շուտ կհիասթափեցնեն, քան կուրախացնեն:

Ինչ վերաբերում է կազմերին, ապա հյուրերի մոտ շարունակում է հարցականի տակ մնալ հիմնական կենտրոնական պաշտպան Ուես Մորգանը, իսկ Իսլամ Սլիմանին, երևի թե, դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը: «Արսենալի» մոտ բոլոր նրանք, ովքեր հաղթանակի հասան «Ուեմբլիում», շարքում են:

Ինձ թվում է «Արսենալը», որը վերջին 10 տնային խաղերում հաղթել է «Լեսթերին», առավելության կհասնի նաև այս անգամ:

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ, 28-րդ տուր
22:45/26 ապր
«Արսենալ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ