«Արսենալ» — «Լեսթեր». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

16:00, 14 փտր 2016
«Матч ТВ»-ի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 26-րդ տուրի «Արսենալ» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում «երկուսն էլ կխփեն» տարբերակի վրա:

Շատերը կարծում են, որ այս խաղը որոշիչ դեր ունի չեմպիոնական մրցավազքում: «Լեսթերի» առնչությամբ կարող ենք համաձայնվել: Եթե Ռանյերիի թիմը հաղթի, ապա շատ բան կորոշվի: Ընդհանուր առմամբ չեմ պատրաստվում գերագհնահատել այս հանդիպման դերը: Մնում եմ իմ կարծիքին՝ «Լեսթերի» համար իսկական առաջնությունը սկսվում է 30-րդ տուրից հետո: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես «աղվեսներն» այդ խաղերում իրենց կդրսևորեն:

Կարծում եմ, որ «Լեսթերը» կփակվի պաշտպանությունում: Առավել ևս, որ թիմը շատ լավ է խաղում հակագրոհելիս: Մենք դա տեսանք «Սիթիի» դեմ խաղում: «Արսենալն» այնպիսի կոլեկտիվի տպավորություն չի թողնում, որը կարող է անառիկ պահել սեփական դարպասը: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 26-րդ տուր
16:00/14 փտր
«Արսենալ» — «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ