«Արսենալ» — «Հալլ Սիթի». Դենիս Կազանսկու կանխատեսումը

16:30, 16 փտր 2017
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Արսենալ» — «Հալլ Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս խաղում առավելագույնը երկու գոլ կլինի: 

Իսկապես, «Հալլը» թիմի տպավորություն է թողնում, որը նոր գլխավոր մարզչի օրոք հասկացել է՝ ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ: Մարկու Սիլվան բավական որակյալ թիմ է ստեղծել: Փոխել է կոլեկտիվի ոգին: Երևում է, որ թիմը հավատում է իր ուժերին: Եվ «Սուոնսիի» հետ «Հալլի» ֆուտբոլիստները կձգտեն հեռանալ լքման գոտուց: «Հալլը» միավորներ է վաստակում, հույս տալով երկրպագուներին և իրեն, որ ամեն բան հնարավոր է:

«Արսենալը՞»: Հիմա, իրոք, լավագույն ժամանակը չէ թիմի համար: Շուտով Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ հանդիպումներն են: Իսկ ԱՊԼ-ում եղավ պարտություն «Ուոթֆորդից»՝ շատ տարօրինակ իրադարձություն է: Մեծ հաշվով, «Արսենալը» պետք է տրամադրվի, որպեսզի ջախջախի մրցակցին, ինչպես դա եղավ առաջին շրջանի դիմակայությունում, երբ «զինագործները» 4:1 հաշվով հաղթեցին «Հալլին»:

Սակայն ինձ թվում է, որ առաջիկա խաղը նման կլինի այն դիմակայությանը, որը թիմերն անցկացրին Անգլիայի գավաթում: Եվ «Արսենալի» հարկի տակ թիմերը 0:0 խաղացին, շատ ծանր հանդիպում էր: Կարծում եմ, որ այստեղ ևս նման բան կլինի: «Հալլը» կխաղա պաշտպանությունից, իսկ «Արսենալը» խնդիրներ ունի գրոհների կոնստրուկցիայում: Խաղադրույք եմ կատարում 1,90 գործակցով «գոլերը տոտալ 3-ից քիչ» տարբերակի վրա:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 25-րդ տուր
16:30/16 փտր
«Արսենալ» - «Հալլ Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ