«Արսենալ» — «Էվերթոն». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

21:30, 03 փտր 2018
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱՊԼ-ի 26-րդ տուրի «Արսենալ» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն արդյունավետ խաղում: 

«Արսենալի» երկրպագուները հույս են դնում իրենց թիմի վրա, բայց վերջինս նրանց հույսերը չի արդարացնում: Երևի, նախկինի պես իրենց թիմից որակյալ ֆուտբոլ և հաղթանակ են պահանջում: Դեռևս հաղթանակների հոտ չի գալիս: Անգամ համարձակվել են պարտվել վերջին տեղում ընթացող «Սուոնսիին»:

«Էվերթոնն» ամենաուժեղ մրցակիցը չէ, որից պետք է վախենալ: Սակայն վերադառնամ իմ նախորդ նախադասությանը՝ «Սուոնսիից» ևս պետք չէր վախենալ:

«Էվերթոնը» հաղթել է «Լեսթերին» վերջին խաղում և միանգամայն վստահ է իրեն զգում մրցաշարային աղյուսակի միջնամասում:

Չեմ կարծում, որ «Արսենալն» անկասելի պաշտպանություն կկառուցի: «Էվերթոնը» միանգամայն ընդունակ կլինի գոլ խփել, իսկ «զինագործները» տանը կխաղան հաղթանակի համար, և ամենայն հավանականությամբ, գոլ կխփեն: Ընտրում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն և գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակը: Կարծում եմ, որ երկու թիմերի հարձակվողական պոտենցիալն ինձ թույլ է տալիս վստահությամբ առաջարկել այս խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 26-րդ տուր
21:30/3 փտր
«Արսենալ» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ