«Արսենալ» — «Էվերթոն». Դենիս Կազանսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/BdJWLV0uQPs
Ողջույն: Վերջին տուրն Անգլիայի առաջնությունում: Այն ամենաբարդն է, թեև շատ հասկանալի: Սակայն, «Արսենալը» դեռ չորրորդ հորիզոնականում հայտնվելու շանսեր ունի, եթե «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» հանկարծ ձախողվեն: Հետևաբար «Արսենալին», Արսեն Վենգերին, Ալեքսիսին պետք է դուրս գալ ու կտոր-կտոր անել: Ի դեպ, Ալեքսիսի համար կարող է լինել վերջին հանդիպումն «Արսենալի» կազմում, նրա համար, հավանաբար, ավելի հաճելի կլինի դա ի սրտե անելն «Էվերթոնին»:
«Էվերթոնը» վերջին խաղերում այդքան լավը չէ: Վստահ էի, որ նախորդ շաբաթ «Գուդիսոն Պարկում» նրանք անպայման կհաղթեն, այդպես էլ եղավ, սակայն առջևում այդ բոլոր խոսակցություններն են ու դրանք, իհարկե, թիմի օգտին չեն գնում: Այն, որ Ռոս Բարքլին կարող է փոխել ակումբը, այն, որ Ռոմելու Լուկակուն կարող է հայտնվել այլ թիմում: Ընդհանուր առմամբ, այժմ իրավիճակն «Էվերթոնում» այդքան լավը չէ:
Սակայն կարծում եմ, որ թիմը շատ լավ կաշխատի, որպեսզի Քեյնի ու Լուկակուի մրցավազքում հաղթի հենց Ռոմելուն, հետևաբար խաղը լինելու է նրա վրա, նա կաշխատի գոլ խփել: Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա այստեղ պետք է դուրս գալ ու պայքարել, նույնիսկ, չնայած այն բանին, որ առջևում գավաթի եզրափակիչն է և դրանից հետո որոշվելու է Արսեն Վենգերի ճակատագիրը, որը, ինձ թվում է, կլինի ֆրանսիացու օգտին: Նա կմնա «Արսենալում», այդպիսի զգացողություն է ուղղակի:
Ցանկացած դեպքում այստեղ մրցաշարային բաղադրիչը կարևոր է «Արսենալի» համար և լիովին հետաքրքիր չէ «Էվերթոնի» համար: Այսպիսի պատմությամբ «Արսենալը» պետք է հաղթի, այդ պատճառով կարծում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն ու «Արսենալը» կհաղթի: Տեսնենք, թե ինչ կլինի «Էմիրեյթսում»:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: