«Արսենալ» — «Էսթերսունդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:05, 23 փտր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ» — «Էսթերսունդ» պատասխան հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը այս երեկո կդառնա գոլի հեղինակ։ 

Լոնդոնյան ակումբի համար այս հանդիպումը գործնականում նշանակություն չունի։ Թիմը լուծել է հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը առաջին իսկ խաղում։ Մեկնարկային կազմում դուրս բերելով մի քանի սարսափելի կերպարի՝ «Արսենալը» դյուրին հաղթանակ տարավ։ «Էսթերսունդը» սարսափելի տեսք ուներ նույնիսկ համացանցով, իսկ ավելի ստույգ՝ թիմի հանդերձարանը։ Խաղի պրոմո հոլովակը դիտելիս ակամա վախենում էիր «Արսենալի» համար։ Բայց ամեն ինչ իր տեղն ընկավ։

«Արսենալն» առաջին խաղում հանդես էր գալիս առանց Օբամեյանգի։ Երկրորդ դիմակայությունը ևս կանցնի առանց գաբոնցու։ Նրանից զատ, խաղադաշտում չի գտնվի նաև Մեսութ Օզիլը։ Գերմանացի ֆուտբոլիստին լրացուցիչ հանգիստ է տվել Արսեն Վենգերը, քանի որ առջևում «Սիթիի» հետ կարևոր հանդիպումն է։ Ալեքսանդր Լակազետը ևս չի խաղա։ Ընդ որում, ֆրանսիացին ճիշտ կանի այս պահին նոր ակումբ գտնի։ Սանտի Կասորլան էլ լավ կանի, որ թե՛ նոր թիմ, թե՛ նոր բժիշկ գտնի, եթե ցանկանում է խաղադաշտ վերադառնալ։

Ի՞նչ է սա նշանակում։ Հիմնական կազմում խաղալու շանս կստանա Դենի Ուելբեքը, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը կդառնա Հենրիխ Մխիթարյանը։ Մեր ավագը խաղադաշտում կստանա լիակատար ազատություն, քանի որ այս խաղը բաց կթողնի նաև Աարոն Ռեմզին։ Ենթադրում եմ ու պնդում, որ նա կդառնա գոլի հեղինակ։

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա․ 1/16 եզրափակիչ
00:05/23 փտր
«Արսենալ» — «Էսթերսունդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ