«Արսենալ» – «Չելսի». Վլադիմիր Ստոգնիենկոյի կանխատեսումը

19:30, 22 օգս 2021
Մարզական մեկնաբան, «Okko Спорт»-ի գլխավոր խմբագիր և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Վլադիմիր Ստոգնիենկոն կանխատեսում է արել «Արսենալ» – «Չելսի» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Թիմերը տարբեր կերպ մեկնարկեցին Պրեմիեր լիգայում։ «Արսենալը» պարտվեց «Բրենտֆորդին», ինչը լայն քննարկման առարկա դարձավ։

«Չելսին» առանց խնդիրների խոշոր հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին», և զարմանալի չէ, որ այս մրցավեճում բացահայտ ֆավորիտ է համարվում հենց Թոմաս Տուխելի թիմը, չնայած՝ խաղալու է մրցակցի դաշտում։

Երկրպագուներն արդեն վերադարձել են ստադիոն, այնպես որ, այս գործոնը նույնպես պետք է հաշվի առնել։

«Չելսիի» հետ կայացած վերջին երեք դիմակայություններում «Արսենալը» հաղթել է։ Կարծում եմ՝ դա պատահականություն չէ։ Ուժեղ մրցակիցների հետ Միկել Արտետայի թիմն ավելի հետաքրքիր է նայվում, քան այն թիմերի հետ, որոնց պարտավոր է հաղթել։ Երբ հարկ է լինում հակագրոհելու, Սական, Պեպեն և Մարտինելին կարող են ինչ-որ բան անել։

Այս խաղին հնարավոր է Օբամեյանգի և Լյակազետի վերադարձը, իսկ դա լրացուցիչ մրցակցություն և մոտիվացիա կապահովի Էմիլ Սմիթ-Ռոուի համար։

Կարծում եմ՝ արդյունավետ հանդիպում չի լինի, բայց գոլերի տոտալը քիչ ընտրելն այնքան էլ հետաքրքիր չէ։ Այդ պատճառով էլ նախընտրում եմ «Արսենալի» ֆորա (+1) տարբերակը։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
19:30/22 օգս
«Արսենալ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ