«Արսենալ» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 24 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 6-րդ տուրի «Արսենալ» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ խախտումներ ու քարտեր շատ կլինեն:

Վերջին 20 տարիների ընթացքում Լոնդոնի «Չելսիում» փոխվել են անթիվ անհամար մարզիչներ: Նման առատ փոփոխությունների պատճառները շատ են: Մեծամասամբ դրանք անբավարար արդյունքների հետևանք են: Բայց եթե ամեն ինչ միայն ու միայն դրանով չափվեր, հիմա «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պետք է 100 անգամ պաշտոնանկ եղած լիներ: «Զինագործների» գլխավոր մարզիչը վայելում է ղեկավարության վստահությունը: Այս թիմերի միջև դիմակայությունը համարվում է Անգլիայի առաջնության ամենադիտարժան դերբիներից մեկը:

«Արիստոկրատները» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ վերջապես վերադառնում են անգլիական ֆուտբոլի էլիտա: Նոր շունչը թակել է ակումբի դռները, նրանք գործում են համարձակ ու ազատ: Նգուլո Կանտեն դարձել է թիմի նոր Մակելելեն: Ֆրանսիացին և՛ մրցակցի գրոհների խափանմամբ է զբաղվում, և՛ գերազանց կատարում առաջին փոխանցումը: Եվ այս ամենը վնասվածքների ֆոնին: Շարունակում է ապաքինվել Ջոն Թերին, Զուման ևս երկար ժամանակով կբացակայի: Վստահությամբ չի փայլում երբեմնի ամենախոստումնալից դարպասապահ համարվող Տիբո Կուրտուան: Մնում է հույս տածել, որ Դիեգո Կոստան Էդեն Ազարի հետ կշտկի թերությունները:

Լոնդոնյան այս դերբին հյուրընկալող թիմն ամեն կերպ կփորձի հասնել հաղթանակի: Նախորդ մրցաշրջանի սկզբում «զինակիրները» մեծ քանակությամբ միավորներ կորցրեցին, ինչը հետագայում վճռորոշ դարձավ չեմպիոնական մրցապայքարում: Այս տարի Արսեն Վենգերի գլխավորած թիմը յուրաքանչյուր խաղում փորձում է առավելագույն քանակի միավորներ վաստակել: Հիմա «Արսենալը» խաղային լավ տեմպ է հավաքել: Թեպետ վնասվածքները շատ են, բայց դա չի խանգարում թիմին մնալ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Ալեքսիս Սանչեսը լիովին պատրաստ է խաղերին, իսկ նա «Արսենալի» հաղթանակների գրավականն է:

Յուրաքանչյուր իրեն հարգող լոնդոնյան դերբի անցնում է անզիջում, կոշտ ու գրեթե միշտ՝ կոպիտ պայքարում: Իմ կարծիքով, այս խաղում դեղին քարտերի քանակը կգերազանցի 5-ը:

Դեղին քարտեր. տոտալ 5,5-ից շատ – 1,97 գործակից

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 6-րդ տուր
20:30/24 սպտ
«Արսենալ» — «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ