«Արսենալ» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Լրիվ լոնդոնյան եզրափակիչ է մեզ սպասվում այսօր, քանի որ երկու լոնդոնյան թիմեր են դուրս եկել եզրափակիչ ու կխաղան Լոնդոնում՝ լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում. «Արսենալը» կխաղա «Չելսիի» հետ:
Թիմերը տարբեր կերպ ավարտեցին մրցաշրջանը: Նախ և առաջ անդրադառնանք առաջնությանը: Ինչպես գիտեք, «Չելսին» հռչակվեց Անգլիայի չեմպիոն բավական մեծ վստահությամբ, Անտոնիո Կոնտեի թիմն առաջինից մինչև վերջին տուրը ոչ այնքան գեղեցիկ ու տպավորիչ ֆուտբոլով հասավ չեմպիոնության, բայց, ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում: Այդ առումով «Մանչեսթեր Յունայթեդին» հասնել չի լինի: Այնուամենայնիվ, «Չելսին» մնում է «Չելսի», հաղթողը մնում է հաղթող: Իսկ ահա «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ առաջին անգամ չհայտնվեց լավագույն քառյակում ու հաջորդ մրցաշրջանում չի խաղա Չեմպիոնների լիգայում: Առայժմ հայտնի չէ՝ Վենգերը կմնա թիմում, թե ոչ: Հիշեցնեմ, որ վերջին 20 տարում առաջին անգամ «զինակիրները» չեն խաղա Չեմպիոնների լիայում:
Կա նաև այսպիսի ինտրիգ՝ Վենգերը, չնայած իր բոլոր տեսակի ձախողումներին, կարող է դառնալ առաջին մասնագետը, ով 7 անգամ կարողացել է հաղթել Անգլիայի գավաթում: Ընդ որում, այս գավաթն «Արսենալի» համար երրորդն է լինելու վերջին չորս տարիների ընթացքում:
Բայց եթե կադրային խնդիրներին նայենք, ապա այստեղ ամեն ինչ այդքան էլ լավատեսական չէ: «Էվերթոնի» հետ խաղում Լորան Կոսյելնին կարմիր քարտ ստացավ ու հիմա որակազրկված է, Գաբրիել Պաուլիստան վնասվածք ունի, և Շկոդրան Մուստաֆին վատառողջ է, նա բաց է թողել մարզումը ու այդ իսկ պատճառով, հնարավոր է, չխաղա: Ըստ երևույթի, Արսեն Վենգերը կհրաժարվի երեք կենտրոնական պաշտպաններով խաղից ու Կոսյելնիի, Գաբրիել Պաուլիստայի ու այդ թվում Մուստաֆիի բացակայության պայմաններում խաղադաշտ դուրս կբերի Պեր Մերտեզակերին: Չի խաղա նաև Պետր Չեխը, նա ևս վատառողջ է, նրան կփոխարինի Դավիդ Օսպինան: Իսկ ինչ վերաբերում է «Չելսիին», թիմը շատ լավ մարզավիճակում է, բոլորը կազմ ու պատրաստ են: Պեդրոն կխաղա, թե՞ Վիլիանը, արդեն կորոշի Անտոնիո Կոնտեն:
Անցնելով կանխատեսմանը՝ կարծում եմ, որ «Չելսին» կհաղթի ու ընտրում եմ նրանց (-1) ֆորայով հաղթանակը, ինչի համար սահմանված է 2,39 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: