«Արսենալ» — «Չելսի». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը
Այս խաղում չեմ հավատում «Արսենալի» հաջողությանը: Չնայած ողջ այն դրական մթնոլորտին, որը պարուրել էր «զինագործներին» մրցաշրջանի վերջում, Արսեն Վենգերի թիմն այդուհանդերձ չհայտնվեց Չեմպիոնների լիգայում: Լոնդոնյան ակումբը գլխավոր մարզչի հարցով որոշում ընդունելու փուլում է, և ինձ թվում է, միակը, որը կկանգնեցնի «Արսենալի» ղեկավարներին որոշում կայացնել, որը շատերն են սպասում, դա մասնագետների շուկայում բացակայությունն է, որը կերաշխավորի արդյունքը և միաժամանակ չի ոչնչացնի այն ամենը, ինչը կոչվում է «Արսենալ»: Այդ պատճառով, հավանաբար, այնպիսի անունները, ինչպիսիք Մանչինին ու Սպալետտին են, ոչ մի կերպ չեն ասոցացվում «զինագործների» հետ: Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա նրանք հետաձգեցին չեմպիոնական շքերթը հատուկ նրա համար, որպեսզի անցկացնեն ոչ թե մեկ գավաթ, այլ երկու: «Չելսին» ուժեղ է «Արսենալից» բոլոր առումներով: Այո, սա եզրափակիչ է, և այստեղ ամեն ինչ կարող է լինել: Բայց, կրկին, Անգլիայի չեմպիոնի մարզիչ Անտոնիո Կոնտեն անհամեմատ ավելի ուժեղ մոտիվացնող է, քան Արսեն Վենգերը: Վենգերն ընդհանրապես վերջին 5 տարիներին մոտիվացնող չի համարվում: Նա տակտիկ է, ստրատեգ, երիտասարդների հետ գերազանց աշխատող մասնագետ է, բայց նա այն մարդը չէ, ով կարող է պայթել թիմի հանդերձարանում և ստեղծել էմոցիոնալ, ագրեսիվ երկու րոպե և շրջել խաղն ինչ-որ չոր խոսակցությամբ կամ կտրուկ որոշմամբ: Իսկ ինձ թվում է, որ այն դեպքերում, երբ մի թիմը զգալիորեն թույլ է մյուսից, միայն այդպիսի գերէմոցիոնալ բաները կարող են փրկել, և Վենգերը դրան ընդունակ չէ: Այո, եթե Արսեն Վենգերը հաղթի, ապա արդեն շահավետ տեսանկյունից կարող է նայել ղեկավարներին իր հրաժարականի հարցով: Բայց, «Արսենալը» չափազանց թույլ է պաշտպանությունում, որպեսզի դիմակայի «Չելսիի» հարձակվողական ուժին: Ընդ որում չի խաղալու «զինագործների» հիմնական կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնին: Ելնելով բոլոր վերոնշյալներից՝ այս խաղում խաղադրույք եմ կատարում «Չելսիի» վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: