«Արսենալ» — «Չելսի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:30, 27 մյս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի եզրափակչի «Արսենալ» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետի կարծիքով՝ «զինագործները» չեն պարտվի: 

Դժվար եզրափակիչ է: Իհարկե, «Չելսիի» մոտ ամեն ինչ կարգին է, բայց «Արսենալը» մրցաշրջանի եզրափակիչ խաղերում լավ խաղ է ցուցադրել: Ալեքսիս Սանչեսը, Ռեմզին և Օզիլը լավ մարզավիճակում են:

Սա եզրափակիչ է: Հաճախ է այնպես լինում, որ ակնհայտ ֆավորիտը պարտվում է: Բացի այդ, չմոռանանք, որ սա դերբի է: Հնարավոր է՝ «Չելսիի» չեմպիոնական ընթացքը, որը սկսվել է «Արսենալից» կրած 0:3 հաշվով պարտությունից հետո, ավարտվի Անգլիայի գավաթի եզրափակչում:

Ինտուցիայիս հետևելով ընտրում եմ 1,97 գործակցով ««Արսենալը» չի պարտվի հիմնական ժամանակում» տարբերակը: Իհարկե, «Չելսին» լավն է, բայց առանց պայքարի «Արսենալը» չի հանձնվի: Վերջինիս թերագնահատում էին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, թերագնահատում են և հիմա, բայց Վենգերի թիմը կպայքարի:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի գավաթ, եզրափակիչ
20:30/27 մյս
«Արսենալ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ