«Արսենալ» – «Չելսի»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 23 ապր 2024
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Արսենալ» – «Չելսի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ:

Կարծում եմ՝ այս խաղում ամեն ինչ պարզ է, չնայած այն սկզբունքային դերբի է: Թիմերից միայն մեկն առաջնության վերջում լուծելու խնդիր ունի: «Արսենալը» պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար, իսկ «Չելսին» այդպես էլ կմնա աղյուսակի միջին հատվածում:

Կապույտները դեռևս չեն մարսել Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը, որը շատ ցավոտ էր:

«Արսենալը» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո ուշքի է եկել: Համենայնդեպս, «Վուլվզի» հետ արտագնա մրցավեճում լոնդոնցիներն առանց ավելորդ հարցեր թողնելու վստահ հաղթանակ տարան: Այո՛, երկրորդ գոլը հյուրերը խփեցին խաղի վերջում, բայց զգացվում էր, որ «Զինագործները» ցանկացած պահի կարող էին ավելացնել:

«Չելսիի» կազմում բացակայելու է Քոլ Փալմերը, որը պայքարում է մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչման համար: Բայց այստեղ կարևորը բարոյահոգեբանական գործոնն է: «Արսենալի» մոտիվացիան ավելի շատ է:

Առաջարկում եմ «Արսենալի» (-1) ֆորա խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
23:00/23 ապր
«Արսենալ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ