Արսենալ — Չելսի: Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

20:30, 27 մյս 2017

Ողջույն Բրիտանական ֆուտբոլի ֆուտբոլի սիրահարներին: Այսօր Անգլիայի գավաթի եզրափակիչն է: Ուեմբլի մարզադաշտում հանդիպելու են նորընծա չեմպիոն Չելսին և առանց տիտղոսների Արսենալը:
Լոնդոնյան դերբի, այն էլ գավաթային եզրափակչում էլ ի՞նչ կարող է լինել ավելի հետաքրքիր:
Արսենալը դուրս մնաց Չեմպիոննելի Լիգայի համար մղվող պայքարից և այսօր հնարավորություն ունի փոքր ինչ մեղմել երկրպագուների ցասումը: Վենգերը ուշ արթնացավ և չհասցրեց տակտիկական փոփոխությունները ժամանակին կատարել, խոսքս երեք պաշտպանի անցնելու մասին է, որը՝ ի դեպ, ֆրանսիացի մարզիչը մեկին-մեկ ընդօրինակեց այսօրվա իր իտալացի կոլեգայից: “Հրացանակիրները” այսօր ունեն լուրջ խնդիրներ կապված կազմի հետ՝ եթե հարձակման գիծը կայուն է, ապա պաշտպանությունում տարբեր պատճառներով բացակայում են գրեթե բոլոր ֆուտբոլիստները, հնարավոր է նաև մեկնարկային կազմում լինի գերմանացի վետերան Պեր Մերտեզակերը: Այս բոլոր խնդիներին ավելանում է Պետեր Չեխի հնարավոր բացակայությունը և մենք բոլոր կցավակցենք Արսեն պապիկին տանուլ տված հերթական հնարավորության համար:
Չելսիի մասին ոչնիչ չկա ասելու, բոլորը պատրաստ են հերթական գավաթին տիրանալու:
Ի՞նչ պիտի անի Արսենալի կսատ-պռատ պաշտպանությունը Դիոգո Կոստայի դեմ, երևի թե խաղից հետո կտեսնենք երկար սպասված հրաժարականը:
“Արիստոկրատները” կհաղթեն վստահ խաղով, իսկ հակառակորդը հույսը միայն կարող է դնել Ալեքսիս Սանչեսի սոլո անցումների վրա:
Շնորհակալություն.

Օրդինար: Պարտված
20:30/27 մյս
Արսենալ - Չելսի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
20:30/27 մյս
Արսենալ - Չելսի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ