«Արսենալ» — «Չելսի». Դենիս Կազանսկու կանխատեսումը
Այս խաղի վերաբերյալ կանխատեսումներ անելը բարդ է: Եթե նայենք վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ 2011 թվականի հոկտեմբերից «Չելսին» չի պարտվել «Արսենալին»: Արսեն Վենգերը երբեք չի հաղթել Մոուրինյոյին, բայց պորտուգալացին հիմա շատ հեռու է գտնվում: «Զինագործներն» արդեն 482 րոպե է գոլ չեն խփել «ազնվականներին»: Գումարած դրան, «Չելսին» վերջերս չի պարտվում առաջնությունում: Հիդինկի թիմը Պրեմիեր լիգայի վերջին խաղերում 2 հաղթանակ է տարել, իսկ մյուս հանդիպումներում խաղացել ոչ-ոքի:
«Արսենալը» լավ մարզավիճակում է, իսկ «Չելսին» վատ տեսք չունի, այդ պատճառով էլ այս խաղում արդյունքի վրա խաղադրույք չեմ կատարի: Կարծում եմ, որ շատ գոլեր կխփվեն, և ամենակարևորը, ընդմիջումից հետո թիմերը կփոխանակվեն գոլերով: Հենց 2-րդ խաղակեսում են պաշտպանները հոգնում, իսկ թիմերի պաշտպանությունն անթերի չէ:
Կարծում եմ, որ 2-րդ խաղակեսն այս խաղում որոշիչ կլինի: Խաղադրույք եմ կատարում «2-րդ խաղակեսում 2 թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: