«Արսենալ» – «Չելսի»․ կանխատեսում լոնդոնյան դերբիի ելքի վրա

19:30, 22 օգս 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արսենալը» կընդունի «Չելսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն հյուրերը։

Նոր մրցաշրջան՝ հին «Արսենալ»։ «Զինագործներն» առաջին տուրում 0։2 հաշվով պարտվեցին առաջնության նորեկ «Բրենտֆորդին»։ Միկել Արտետայի թիմը գրեթե պահեր չստեղծեծ մրցակցի դարպասը գրավելու համար։ Թիմը շատ վատ տպավորություն թողեց։ Բացակայում են հարձակման գծի առաջատարները՝ ի դեմս Օբամեյանգի և Լակազետի։ Թվում էր, որ «Արսենալը» վերջապես կայուն և հուսալի խաղ կցուցադրի պաշտպանությունում, քանի որ թիմը ավելի քան 50 մլն եվրոյով ձեռք էր բերել «Բրայթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Ուայթին, բայց ոչ։ Հենց առաջին իսկ խաղում 2 բաց թողած գոլ։

«Չելսին» առաջնությունը մեկնարկեց խոշոր հաշվով հաղթանակով։ Թոմաս Տուխելի թիմը 3։0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը նույնիսկ չնչին խնդիրներ չունեցավ պաշտպանությունում, չնայած նրան, որ մեկնարկային կազմում էր երիտասարդ Տրեվո Չալոբան։ Վերջինս դարձավ գոլի հեղինակ։

«Չելսիի» նորեկ Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի այս խաղին, սակայն պարզ չէ կլինի՞ մեկնարկային կազմում, թե ոչ։

Հաշվի առնելով թիմերի ցուցադրած ֆուտբոլն առաջին տուրում, կարծում եմ, «Արսենալը» ոչ մի շանս չունի այս խաղում։ Ընտրում եմ՝ «Չելսիի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․78 գործակիցը։

Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղում «Չելսին» հաղթանակ չի տոնել, իսկ նախորդ մրցաշրջանի վերջնամասում կայացած հանդիպմանը տնային պարտություն է կրել։ Թոմաս Տուխելի թիմը, կարծում եմ, կփորձի ռևանշի հասնել։

 

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/22 օգս
«Արսենալ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ