«Արսենալ» – «Չելսի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 23 ապր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Լացիո» – «Յուվենտուս» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Արսենալը», կարելի է ասել, իջավ երկնքից, երբ Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան խաղում պարտվեց 0։1 հաշվով և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Միկել Արտետայի թիմը, կարծում եմ, չափից շատ էր հավատացել իր ուժերին։ «Արսենալը» դեռ չի հասել այն մակարդակին, որ նույնիսկ «Բայերին» Բունդեսլիգայի չեմպիոնությունը զիջած «Բավարիային» հաղթի։ Ինչևէ, կարծում եմ, որ դա լավ դաս կլինի Արտետայի և իր ֆուտբոլիստների համար։

Հիմա պետք է պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար, սակայն այստեղ էլ «Արսենալը», իմ կարծիքով՝ ֆավորիտ չէ։ Լոնդոնյան դերբիում «Չելսին» փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի միավորներ խլի մրցակցից։

Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի համար մրցաշրջանը կարելի է ավարտված համարել։ Թիմը չի հայտնվի եվրագավաթային գոտում։ «Չելսիի» վրա մեծ ճնշում չկա, ի տարբերություն «Արսենալի»։ Թե՛ երկրպագուները, թե՛ ֆուտբոլիստները հույս ունեն, որ կհաջողվի չեմպիոնական պայքարում առաջ անցնել «Լիվերպուլից» և «Մանչեսթեր Սիթիից»։

Ինձ թվում է, որ այս խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով։ «Արսենալը» խաղով, իհարկե, գերազանցում է «Չելսիին», սակայն վերջին հանդիպումներում Պոչետինոյի թիմն ավելի լավ տեսք ունի։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․71 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:00/23 ապր
«Արսենալ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ