«Արսենալ» – «Բրայթոն»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Բրայթոնը» կարծես մարզիչներ վերապատրաստելու հարթակ լինի։ Գրեմ Փոթեր, Ռոբերտո Դե Ձերբի, հիմա էլ Ֆաբիան Հյուրցելեր։ 31-ամյա մարզիչ, որն արդեն հասցրել է աչքի ընկնել Եվրոպայում։ Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորած «Սանկտ Պաուլին» դարձել է Բունդեսլիգա-2-ի չեմպիոն և նվաճել Գերմանիայի առաջնության ուղեգիր։
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Բրայթոնը» 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հյուրցելերի գլխավորած թիմը հաղթական գոլը խփել էր հանդիպման վերջնամասում։ Այդ հաղթանակը լրացուցիչ մոտիվացիա կլինի թիմի համար «Արսենալի» հետ խաղում։
«Զինագործները» նախորդ մրցաշրջանի համեմատ ուժեղացրել են կազմը։ Լոնդոնյան ակումբը ձեռք է բերել Միկել Մերինոյին և Ռիկարդո Կալաֆիորիին։ «Արսենալը» 2։0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին» և «Ասթոն Վիլային»։ Կարծում եմ, որ այս խաղում Արտետայի գլխավորած թիմի համար դժվար կլինի անառիկ պահել սեփական դարպասը։
«Բրայթոնի» կազմում լավ խաղ են ցուցադրում Դանի Ուելբեքն ու Ժոաո Պեդրոն, ինչպես նաև Կաուրո Միտոման։ Միտոման ու Պեդրոն աչքի են ընկել մեկական անգամ, իսկ Ուելբեքը գոլ է խփել 2 խաղերում։ Հաշվի առնելով, որ անգլիացի հարձակվողը նախկինում հանդես է եկել «Արսենալում», կարծում եմ, որ նա գերմոտիվացված կլինի այս խաղում։
Ընտրում եմ «Բրայթոնի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․72 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: