«Արսենալ» – «Բորնմութ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Կանխատեսում անելու համար հեշտ խաղ չէ։ Պետք է խոստովանել, որ այնքան էլ հարգալից չեն «Բորնմութի» նկատմամբ բուքմեյքերների սահմանած գործակիցները։ «Բորնմութն» ԱՊԼ-ի ամենավառ թիմերից է։ Կարելի է ասել, որ «Բորնմութն» այս մրցաշրջանի բացահայտումներից մեկն է։ «Արսենալի» հաղթանակի համար սահմանվել է 1․20 գործակիցը։
Հասկանալի է, որ տանտերերը տիրելու են նախաձեռնությանը և գոլ խփելու շատ շանսեր են ունենալու, բայց «Բորնմութը» հեշտ մրցակից չէ։
Արտագնա խաղերում «Բորնմութն» ավելի սուր է գործում։ Արագ խաղ ցուցադրող թիմ է, որն «Էնֆիլդում» 2 գոլ է խփել, աչքի է ընկել նաև «Տոտենհեմի», «Ասթոն Վիլայի» և «Նյուքասլի» հետ խաղերում։
Ընտրում եմ «Արսենալի» հաղթանակ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․45 գործակցով։ «Արսենալը» գերմոտիվացված է և պայքարում է չեմպիոնության համար։
«Բորնմութն» ԱՊԼ-ում ամենաշատ խախտումներ թույլ տված թիմն է․ միջինը մեկ խաղում 13․4 խախտում։ Ընտրում եմ նաև «Բորնմութի» խախտումների տոտալը 11․5-ից շատ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: