«Արսենալ» — «Բենֆիկա». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:55, 25 փտր 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ» — «Բենֆիկա» պատասխան հանդիպման վերաբերյալ:

Երկու թիմն էլ միանգամայն կարող են դուրս մնալ չեմպիոնլիգյան գոտուց, այդ պատճառով Եվրոպա լիգայում հաղթելը ՉԼ-ի ուղեգիր նվաճելու լրացուցիչ հնարավորություն է: Հենց այդ պատճառով էլ առաջին խաղն այդքան զգուշավոր էր. «Բենֆիկան» խաղում էր երեք կենտրոնական պաշտպանով, ինչը բնորոշ չէ Ժորժե Ժեզուշին: «Արսենալը» ևս շատ բաց չխաղաց, այդ պատճառով բավական համեստ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 1:1 հաշվով:

Այս խաղը ևս տեղի կունենա չեզոք մարզադաշտում. առաջինը կայացավ Հռոմում, իսկ այս մեկը տեղի կունենա Պիրեյում: Ինձ թվում է, որ «Բենֆիկան» մինչև որոշ ժամանակ զգույշ կգործի, իսկ «Արսենալը»՝ փոքր-ինչ ավելի ակտիվ: Այս անգամ լոնդոնյան ակումբի կազմում կխաղա Օբամեյանգը, այնպես որ «զինագործների» շանսերը փոքր-ինչ ավելի մեծ կլինեն: Այնուամենայնիվ, ինձ ձվում է, որ խաղը զգուշավոր կլինի՝ առանց շատ թվով պահերի:

Քանզի «Բենֆիկային» գոլ է պետք, ընդմիջումից հետո թիմը ավելի կբացվի: Հետևաբար «Արսենալը» հակագրոհների հնարավորություններ կստանա, իսկ անգլիացիները նման ոճում հարմարավետ են գործում:

Եթե ամփոփենք վերը նշվածը, ապա «Արսենալն» ավելի մոտ կլինի անհրաժեշտ արդյունքին, ընդ որում՝ մենք շատ գոլեր չենք տեսնի: ««Արսենալը» չի պարտվի և գոլերը տոտալ 3,5-ից քիչ»: Նաև այս հանդիպմանը համապատասխան է «Երկրորդ խաղակեսն արդյունավետ կլինի առաջինից» խաղադրույքը:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ
21:55/25 փտր
«Արսենալ» - «Բենֆիկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ
21:55/25 փտր
«Արսենալ» - «Բենֆիկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ