«Արսենալ» – «Բավարիա»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Վերջին շրջանում «Բավարիան» սարսափելի տպավորություն է թողնում: Գերմանական մամուլն այդ ամենը կապում է Թոմաս Տուխելի հետ: Նույնիսկ խոսում են հանդերձարանում վատ մթնոլորտի մասին: Շատերը մյունխենյան գրանդի ղեկավարությանը կոչ են անում հենց հիմա պաշտոնանկ անել գերմանացի մասնագետին:
Կկարողանա՞ն արդյոք «Բավարիայի» ֆուտբոլիստներն ուժ գտնել երկու անհաջող խաղում 5 գոլ բաց թողնելուց հետո: Եթե այո, ապա դիմակայությունը հետաքրքիր պայքարում կանցնի, հակառակ դեպքում «Արսենալը» հեշտությամբ կհաղթահարի «Ռեկորդմեյստերի» արգելքը:
Ամեն դեպքում, ենթադրում եմ, որ առաջին խաղում «Արսենալն» առավելության կհասնի, սակայն հույս ունեմ, որ «Բավարիայի» խաղացողները բավական ինքնասիրություն կունենան իրավիճակը շտկելու համար, իսկ «Արսենալը», ամենայն հավանականությամբ, կվերահսկի խաղի ընթացքը և հաղթանակի կհասնի:
Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալն» ամուր տեսք ունի և գերազանց է տրամադրվում ուժեղ մրցակիցների հետ խաղերում: Լոնդոնյան կոլեկտիվը շատ կարգապահ է և փայլուն միջին գիծ ունի: Անգլիայի Պրեմիեր լիգայում «Արսենալը» բոլորից քիչ է գոլ բաց թողել և բոլորից քիչ է իր դարպասի մոտ պահեր թույլ տվել:
Երկու տարբերակ ունեմ. «Արսենալի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 5.5-ից քիչ, «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը գոլ կխփի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: