«Արսենալ» – «Բավարիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Տարօրինակ ժամանակներ են։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Արսենալը» ֆավորիտ է «Բավարիայի» հետ խաղում։ Մյունխենյան թիմի հաղթանակի համար սահմանվել է 4․60 գործակիցը։ Այո, «Արսենալը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, շատ լավ խաղ է ցուցադրում, սակայն լոնդոնյան թիմը ֆավորիտ է համարվում նաև այն պատճառով, որ «Բավարիան» այս մրցաշրջանը պարզապես ձախողել է։ Մարզչական փոփոխությունը չօգնեց մյունխենյան թիմին։ Մյուս կողմից, դժվար է մեղադրել միայն Թոմաս Տուխելին։ Դա հասկանում են նաև ակումբի ղեկավարները։
Անկախ վերջին արդյունքներից, կարծում եմ, որ այս դիմակայությունում առավելություն է ունենալու գերմանական թիմը։ Նախ՝ «Բավարիան» մարզում է Թոմաս Տուխելը, որն ավելի փորձառու է, քան Միկել Արտետան։ Տուխելը մեկ անգամ ՊՍԺ-ի հետ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, մեկ անգամ էլ «Չելսիի» հետ հաղթել է այս մրցաշարում։ Բացի այդ, Տուխելն աշխատել է Անգլիայում և լավ ծանոթ է «Արսենալին»։ Մյունխենցիների հարձակման գծում խաղում է Հարի Քեյնը, որը «Տոտենհեմում» հանդես գալու տարիներին բազմիցս գրավել է «Արսենալի» դարպասը։
«Արսենալն» իսկապես տպավորիչ խաղ է ցուցադրում։ Թիմը կայունացրել է խաղը ոչ միայն հարձակման գծում, այլ նաև պաշպանությունում։ Այնուամենայնիվ, չեմ պատկերացնում, որ Բունդեսլիգայի նորեկից 2։3 հաշվով կրած պարտությունից հետո «Բավարիան» պարտվի նաև այս խաղում։ Հյուրերը գերմոտիվացված են լինելու։ Բունդեսլիգայում «Բայերը» կարող է չեմպիոն դառնալ արդեն հաջորդ տուրում։ «Բավարիան» դուրս է մնացել Գերմանիայի գավաթի խաղարկությունից և միակ մրցաշարը, որտեղ տիտղոս նվաճելու շանս կա, դա Չեմպիոնների լիգան է։
Իմ կանխատեսումն է «Բավարիայի» գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 2․08 գործակցով։ Ընտրում եմ նաև Հարի Քեյնը կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը՝ 2․93 գործակցով։ Քեյնը գիտի, թե ինչպես պետք է խաղալ «Արսենալի» դեմ։ Անցլիացին «Զինագործների» դեմ անցկացրած 16 խաղում խփել է 14 գոլ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: