«Արսենալ» – «Բարսելոնա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Բարսելոնայի» համար սա առաջին խաղը կլինի նախամրցաշրջանային փուլում։ Մի քանի օր առաջ «Յուվենտուսի» հետ հանդիպումը չեղարկվել էր՝ կատալոնական թիմի մի շարք խաղացողների մոտ հայտնաբերված վիրուսային գաստրոէնտերիտի պատճառով։
Իսկ «Արսենալն» արդեն մի քանի հանդիպում հասցրել է անցկացնել։ Նախ՝ թիմը 1։1 հաշվով ոչ-ոքի է ավարտել ինչպես «Ուոթֆորդի», այնպես էլ գերմանական «Նյուրնբերգի» հետ խաղերը։
ՄԼՍ-ի բոլոր աստղերի թիմին 5։0 հաշվով ջախջախելուց հետո Միկել Արտետայի գլխավորած թիմն անսպասելի պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 0։2 հաշվով։
2 թիմերում էլ նորեկներ կան։ 2 թիմերի գլխավոր մարզիչներն էլ որոշակի փորձարկումներ են կատարելու։ Արդյունքը թերևս այդքան կարևոր չէ։ Կարծում եմ, որ հանդիպումը կարող է գոլառատ լինել։ Այս թիմերը մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող պաշտպանողական տակտիկա ընտրել։ Իսկ ընկերական խաղերում դա առավել քան անիմաստ կլինի։
Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 1․93 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: