«Արսենալ» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

23:45, 23 փտր 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Վերջին տարիներին կատալոնացիները լուրջ խնդիրներ չեն ունենում անգլիական թիմերի դեմ խաղերում` հատկապես այնպիսի «խաղացող» թիմերի դեմ, ինչպիսիք են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Ամեն անգամ այդ թիմերը գեղեցիկ կռիվ են տալիս «Բարսելոնային» եւ հերոսաբար դուրս մնում հետագա պայքարից:

Կարծում եմ` այս անգամ «Արսենալի» շանսերը ընդհանրապես քիչ են «Բարսելոնայի» դեմ: Թիմերը սկզբունքայնորեն տարբեր կարգի ֆուտբոլ են ցուցադրում: «Բարսելոնան» լավ մարզավիճակում է եւ արդեն 32 խաղ շարունակ անպարտելի է: Բացի այդ, կապտանռնագույնները կադրային լուրջ խնդիրներ չունեն: Որակազրկված է Արդա Թուրանը (դեռ նախորդ մրցաշրջանից), այդ պատճառով էլ «Լաս Պալմասի» դեմ խաղում մեկնարկային կազմում էր: Դա հնարավորություն տվեց մի փոքր հանգստանալու Իվան Ռակիտիչին: Գումարած դրան, «Լաս Պալմասի» դեմ չխաղացին Պիկեն ու Բուսկետսը, ով մտադրված դեղին քարտ ստացավ «Արսենալի» դեմ խաղից առաջ: Պաշտպանության եւ կիսապաշտպանության առանցքային ֆուտբոլիստները ճիշտ ժամանակին հանգիստ ստացան, իսկ հարձակվողական եռյակի մոտ հոգնածության նմուշ չկա, եւ նրանք դեռեւս հիասքանչ են խաղում:

Այդ պատճառով կրկնում եմ` «Բարսելոնայի» դուրս գալը քառորդ եզրափակիչ կասկած չի հարուցում: Առաջին խաղում «Արսենալը» կարող է դիմադրել եւ չպարտվել, սակայն երկու խաղերի արդյունքով «կանոնիրները» հեռանկարներ գրեթե չունեն: Արսեն Վենգերը շատ անգամ է խաղացել «Բարսելոնայի» դեմ եւ ամեն անգամ հարձակվողական խաղ է ցույց տվել, բայց «Բարսելոնան» պետք է որ բավականաչափ վստահ հաղթանակ տանի: Սակայն «Արսենալը» կպայքարի եւ կարծում եմ, որ կկարողանա առաջին խաղում գոլ խփել: Բացի այդ, Չեմպիոնների լիգայում կատալոնացիների դարպասը պաշտպանում է ոչ թե Կլաուդիո Բրավոն, այլ Տեր Շտեգենը, ով անհաջող մրցաշրջան է անցկացնում եւ հաճախ է անհարմարություններ ստեղծում իր թիմի համար: Ալեքսիս Սանչեսն այժմ առանձնահատուկ մոտիվացիա ունի «Բարսելոնայի» դեմ, կազմում են լոնդոնցիների հարձակման գծի առաջատար ֆուտբոլիստները` բացառությամբ Սանտի Կասորլայի: «Բարսայի» Լոնդոնում գոլ խփելու շանսերն ավելի բարձր են, քան «Արսենալինը»: Առաջին հանդիպման վերաբերյալ իմ խաղադրույքը` «երկու թիմերն էլ գոլ կխփեն»:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
23:45/23 փտր
«Արսենալ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ