«Արսենալ» – «Բայեր»: Գոլառատ հանդիպման սպասումով
Հանդիպումը կայանալու է Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում։ «Զինագործներն» ամռանն արդեն 3 ընկերական խաղ են անցկացրել։ Լոնդոնյան ակումբը 1։1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Բորնմութի» հետ, 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» և 1։2 հաշվով զիջել է «Լիվերպուլին»։
Ամռանն «Արսենալը» պայմանագիր է կնքել իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ։ Վերջինս երևի թե Իտալիայի հավաքականի միակ լուսավոր կետն էր Եվրո-2024-ի ժամանակ։ Լոնդոնցիներն այլ տրանսֆերներ դեռ չեն կատարել։
«Բայերն» ընկերական խաղում հաղթել է «Էսենին» (2:1) և 2։2 հաշվով ոչ-ոքի է գրանցել «Լանսի» հետ խաղում։ Նախորդ մրցաշրջանը «Դեղագործների» համար պատմական դարձավ։ Նրանք հաղթեցին Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը և հասան մինչև Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեցին «Ատալանտային»։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը կորուստներ չունի։ Հետաքրքիր է, թե ինչ դեր կունենա թիմում նորեկ Ալեյշ Գարսիան, որը փայլուն խաղ էր ցուցադրում «Ժիրոնայի» կազմում։
Կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ կլինի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: