«Արսենալ» — «Աթլետիկո» Մադրիդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:05, 26 ապր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի «Արսենալ» — «Աթլետիկո» Մադրիդ առաջին հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում տանտերերի չպարտվելու և տոտալ 3,5-ից քիչ գոլի վրա:

Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ փուլի այս հանդիպումը, շատերի, այդ թվում և իմ կարծիքով պիտի զարդարեր եզրափակիչը։ Իսկ հիմա այս հրաշալի թիմերից մեկը պիտի դուրս մնա հետագա պայքարից։

Համոզված եմ, որ այս զույգի հաղթողը կնվաճի նաև պատվավոր գավաթը։ «Արսենալի» կազմում կան կադրային խնդիրներ, որոնք զգալիորեն կխանգարեն Վենգերին։ Նախ՝ Մխիթարյանը ՄԻԱՆՇԱՆԱԿ բաց կթողնի խաղը վնասվածքի պատճառով։ Առողջական խնդիրներ ունի Օզիլը, որը բաց թողեց «Վեսթ Հեմի» հետ խաղը։

Իսկ ահա «Աթլետների» թիմում կա լավ նորություն։ Հայտացուցակում է հայտնվել հարձակվող Դիեգո Կոստան, ով վնասվածք ուներ։

Կանխատեսում եմ, որ Վենգերի թիմը չի պարտվի, իսկ խաղում կլինի 3,5-ից քիչ գոլ: Գործակիցը 1,76 է:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա Լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
23:05/26 ապր
«Արսենալ» — «Աթլետիկո» Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ