Արման Ծառուկյան – Ժոել Սիլվա: Գլեբ Կոժիկովի կանխատեսումը
Արման Ծառուկյան
Ahalkalakets մականունով 27-ամյա հայ մարտիկը (պրոֆեսիոնալ ռեկորդը 19-3) ութերորդն է լավագույն թեթևքաշայինների դասակարգման աղյուսակում: Ծառուկյանն այս պահին մարզվում է ԱՄՆ-ում՝ UFC Perfomance Institute-ում:
Արմանը UFC-ում նորամուտը նշել է 2019-ին: Կարճ ժամանակ անց նա մենամարտեց Իսլամ Մախաչևի հետ և պարտվեց: Այնուհետև Ծառուկյանը 5 մենամարտից բաղկացած հաղթական շարք գրանցեց, բայց սայթաքեց անհարմար լեհ Մատեուշ Գամրոտի հետ մենամարտում, չնայած շատերի կարծիքով մրցավարները գողացան հաղթանակն Արմանից: Դրանից հետո հայ մարտիկը առավելության հասավ Դամիր Իսմագուլովի նկատմամբ:
Ժոակիմ Սիլվա
Neto BJJ մականունով 34-ամյա բրազիլացի մարտիկը (պրոֆեսիոնալ ռեկորդը 12-3) ներկայացնում է Evolucao Thai MMA-ը: Ժոակիմն աշխարհի լավագույն լիգայում է 2015-ից: Այդ ընթացքում նրա ակտիվում կա 5 հաղթանակ և 3 պարտություն: Սիլվան բրազիլական ջիու-ջիթսուի սև գոտի ունի, առաջին հերթին նա շատ վտանգավոր է պարտերում: Սակայն Ջեսե Ռոնսոնն ու Ջարեդ Գորդոնը կփաստեն, որ Ժոակիմը նաև լավ հարվածների է տիրապետում:
Կանխատեսում
Այս մենամարտը պետք է որ հեշտ զբոսանք լինի Ծառուկյանի համար: Արմանը համաձայնել է մենամարտել, որպեսզի չկորցնի տոնուսն ու մարզավիճակը: Դիվիզիոնի մնացած թոփ մարտիկները կամ զբաղված են, կամ էլ հրաժարվում են մենամարտել Արմանի հետ:
Ժոակիմը նոկաուտով պարտվել է Նասրաթ Հակպորաստին և Ռիկ Գլենին, որոնք մակարդակով նույնիսկ մոտ չեն Ծառուկյանին: Իսկ Արմանը փայլուն նոկաուտով է ավարտել Կրիստոս Գիագոսի և Ժոել Ալվարեսի հետ մրցավեճերը:
Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրում եմ Արման Ծառուկյանը կհաղթի նոկաուտով խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: