Արման Ծառուկյան – Դամիր Իսմագուլով: Սերգեյ Վաշչենկոյի կանխատեսումը

04:00, 17 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Սերգեյ Վաշչենկոն կանխատեսում է արել Արման Ծառուկյան – Դամիր Իսմագուլով UFC Fight Nights 216 մրցաշարում կայանալիք մենամարտի վերաբերյալ:

Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019-ի ապրիլին: Այն ժամանակ նա համաձայնեց մենամարտել Իսլամ Մախաչևի հետ: Մենամարտը ձգվեց մինչև վերջ և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվեց Խաբիբ Նուրմագոմեդովի սպարինգ մրցակցի հաղթանակով:

Չնայած անհաջողությանը, երիտասարդ Ծառուկյանն իրեն լավ դրսևորեց: Միանգամից երևաց նրա ներուժը: Արմանը ֆիզիկապես հզոր մարտիկ է, ըմբշամարտի լավ հնարքների է տիրապետում և տեխնիկապես հարուստ է նաև վերևում աշխատելիս:

Անհաջող մեկնարկից հետո Ծառուկյանը 5 վստահ հաղթանակ տարավ: Շատերը նրան ապագա չեմպիոն էին համարում: Բայց Արմանի հաղթական շարքն ընդհատվեց 2022-ի հունիսին, երբ UFC on ESPN 38 մրցաշարում անսպասելի պարտվեց լեհ Մատեուշ Գամրոտին:

Այդ պարտությունը ռուսաստանցի մարզիկին կրկին հետ գցեց տիտղոսային մրցավազքից: Այժմ վերադառնալու համար Ծառուկյանին անհրաժեշտ է մի քանի հաղթանակ տանել:

Արմանը հարուստ զինանոցով մարտիկ է: Նա անընդհատ կատարելագործում է իր զինանոցը: ММА-ում Ծառուկյանը նոկաուտով 7 հաղթանակ է տարել, ևս 5 հաղթանակ նա գրանցել է սաբմիշնով, իսկ 6 անգամ հաղթել է միավորների տարբերությամբ: Առայժմ Ծառուկյանը չի պարտվել սաբմիշենով:

Դամիր Իսմագուլվը վաղուց է հանդես գալիս UFC-ում: Նա նորամուտը նշել է 2018-ի դեկտեմբերին: 4 տարվա ընթացքում ռուսաստանցին ընդամենը 5 մենամարտ է անցկացրել: Այդ բոլոր մենամարտերում նա հաղթել է, բայց վարկանիշային աղյուսակում Դամիրը բավականին ցածր դիրքում է: Դրա պատճառն այն է, որ Իսմագուլովը հաղթում է միայն մրցավարների որոշմամբ:

Նախորդ անգամ Դամիրը մենամարտել է այս տարվա հունիսին՝ UFC on ESPN 37 մրցաշարում: Այդ ժամանակ նա մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ վրացի Գուրամ Կուտատելաձեի նկատմամբ:

Իսմագուլովը ММА-ում միայն մեկ պարտություն ունի: 2015-ի սեպտեմբերին M-1 Challenge 61 մրցաշարում նա միավորներով պարտվել էր Ռամազան Էսենբաևին:

Այս պահին ռուսաստանցին 19 մենամարտից բաղկացած հաղթական շարք ունի: 12 անգամ նա մենամարտերն ավարտել է նոկաուտով: Դամիրն իր ակտիվում ունի 11 հաղթանակ մրցավարական որոշումներով և 1 հաղթանակ սաբմիշենով:

Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում Ծառուկյանին: Իսկ թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը գտնում է, որ հաղթանակի շանս ունի Իսմագուլովը:

Ես այդ կարծիքին չեմ: Ծառուկյանը պարտերում առավելություն կունենա: Արմանը ֆիզիկապես ուժեղ է և դիմացկուն: Նա այս մենամարտին առավելագույն ձևով է պատրաստվել: Արմանը պետք է մաքրի Գամրոտից կրած պարտության բիծը և վերադառնա չեմպիոնական մրցավազք: Ծառուկյանը կհաղթի, բայց, ամենայն հավանականությամբ, մենամարտը կտևի 3 ռաունդ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
UFC Fight Nights 216
04:00/17 դկտ
Արման Ծառուկյան – Դամիր Իսմագուլով
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ