Արգենտինա – Խորվաթիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 13 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Արգենտինա – Խորվաթիա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Կատար-2022-ի սկզբում որևէ մեկը չէր էլ կարող կանխատեսել, որ Խորվաթիայի հավաքականը հասնելու է կիսաեզրափակիչ։ Մինչև այս փուլ հասնելը Զլատկո Դալիչի տղաներն անցկացրել են 5 հանդիպում, որոնցից 4-ի հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի. Բրազիլիայի հետ դիմակայությունում նրանք իրենց գոլը խփեցին լրացուցիչ ժամանակում, իսկ միակ հանդիպումը, որտեղ Մոդրիչն ու ընկերներն աչքի ընկան 1-ից ավելի անգամ, խմբային փուլի երկրորդ տուրի Կանադայի հետ խաղն էր՝ 3։1։ Չնայած այս ամենին Խորվաթիայի հավաքականի խաղի երկրպագուները քիչ չեն, և դա ունի իր բացատրությունը։ Այս առաջնությունում, երևի, չկա ավելի կազմակերպված թիմ, քան «Շախմատավորները». նրանք, կարծես, հստակ գիտեն՝ որ պահին նրանց ինչ է հարկավոր և որ րոպեին ինչ են անելու։

Արգենտինային էլ մրցաշարի սկզբում լուրջ չէին վերաբերվում Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո։ Սակայն Մեսին ու մնացածն ամեն ինչ դրեցին իրենց տեղը՝ խմբից դուրս գալով առաջին տեղով։ Ունենալով խորը կազմ ու երկար պահեստայինների նստարան՝ Լիոնել Սկալոնիի թիմը ժամանակի ընթացքում բացեց իր շունչն ու սկսեց ավելի վստահ ու գրավիչ ֆուտբոլ խաղալ։ Առավել բարդ էր Նիդերլանդների հետ քառորդ եզրափակիչը, որտեղ գործը հասավ 11-մետրանոց հարվածաշարի։

Առաջին կիսաեզրափակիչում միմյանց են բախվելու երկու տարբեր ֆուտբոլային իրականություններ. տեխնիկան ու ստեղծագործ ֆուտբոլին փորձելու է դիմագրավել պրագմատիզմն ու չափազանց վստահ կարգապահությունը։ Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Խորվաթիայի հավաքականը գործը չի հասցնի լրացուցիչ ժամանակ, այլ կպայքարի մինչև 90-րդ րոպեն։ Իսկ եզրափակիչ դուրս կգա Արգենտինան

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/13 դկտ
Արգենտինա - Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ