Արգենտինա – Խորվաթիա: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 13 դկտ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Արգենտինա – Խորվաթիա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Այս Մունդիալում շատ են անակնկալները: Արգենտինան և Նիդերլանդները գոլառատ ֆուտբոլ են խաղում, Խորվաթիան հիմնական ժամանակում գոլ է բաց թողնում Բրազիլիայից, իսկ Մարոկկոն էլ հասնում է կիսաեզրափակիչ:

Խոսենք Արգենտինա – Խորվաթիա հանդիպման մասին: Խորվաթներն իսկական հերոսներ են: Թվում է, թե ամեն ինչ նրանց դեմ է, բայց այս թիմը վերցնում և պայքարից հանում է բելգիացիներին: Բրազիլիայի հետ մրցավեճում խորվաթները գրեթե ոչինչ ցույց չտվեցին հարձակման գծում: Այո՛, հաջողվեց առաջին խաղակեսում չոր պահել դարպասը, իսկ երկրորդում, եթե չլիներ Լիվակովիչը, ապա դժվար թե խորվաթները հասնեին կիսաեզրափակիչ: Եվ այսպես, Խորվաթիան պայքարից հանեց Կոպա Ամերիկայի եզրափակիչի մասնակցին, իսկ այժմ առջևում Կոպայի հաղթողն է:

Արգենտինան խաղից-խաղ բնավորություն է ցույց տալիս: Այո՛, Մեսին իր հետևից տանում է թիմակիցներին: Մեքսիկայի դարպասը խփած գոլն առանցքային նշանակություն ունեցավ, եթե Ալբիսելեստեն այդ գոլը չխփեր, ապա շատ բարդ էր լինելու խմբից դուրս գալը: Այժմ արգենտինացիները կիսաեզրափակիչում են: Բայց այս փուլում ցանկացած հանդիպում անկանխատեսելի է:

Պարզ է, որ Արգենտինան այս մրցավեճում ֆավորիտ է, իսկ Խորվաթիան գործակիցներով զիջում է, բայց դժվար թե կիսաեզրափակիչի խաղը գոլառատ ստացվի: Գոլային հրավառություն մենք չենք տեսնի: Արգենտինան վերադասավորվել է, սակայն խորվաթները շատ ուժեղ միջին գիծ ունեն:

Արդյոք Մեսիի տաղանդը կկարողանա պայքարել Մոդրիչի և Բրոզովիչի հետ: Սա է հիմնական հարցը:

Ես երկրպագելու եմ Արգենտինային: Եթե այս խաղում գոլեր լինեն, ապա առավելագույնը 2: Այսինքն՝ կարելի է ընտրել խաղի գոլերի տոտալը 1-2 գոլ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/13 դկտ
Արգենտինա – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ