Արգենտինա – Խորվաթիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 13 դկտ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Արգենտինա – Խորվաթիա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Սպասված կիսաեզրափակիչ չէր, բայց այսպես էլ է լինում: Խորվաթիան գերազանցեց սպասելիքները և երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Մունդիալի կիսաեզրափակիչ: Ոչ ոք խորվաթ «թոշակառուներին» այսքան երկար ճանապարհ չէր կանխորոշել, բայց Մոդրիչն ու ընկերներն ալյ ծրագրեր ունեին: Զլատկո Դալիչի թիմը կպչուն կոլեկտիվ է: Այս հավաքականը կռվում է միչև վերջ: Խորվաթիայի ամենաուժեղ օղակը կիսապաշտպանությունն է: Հենց սրա շնորհիվ է, որ թիմը կարողանում է լուրջ խնդիրներ լուծել: Բայց պետք չէ մոռանալ նաև կամային որակների մասին: Այնուամենայնիվ, Խորվաթիայի հավաքականն այս անգամ էլ ֆավորիտ չի համարվում: Խորվաթները չափից ավելի շատ էներգիա ծախսեցին բրազիլացիների հետ խաղում:

Արգենտինան պետք է որ դասեր քաղած լինի Բրազիլիայի խաղից: Խորվաթիան նպատակային ջլատում է մրցակցին: Ալբիսելեստեն պարտավոր է միչև 70-րդ րոպեն առաջ անցել հաշվի մեջ, այլապես շատ բարդ կլինի: Հիմա կասեք Բրազիլիան էլ նույնն արեց, բայց Սելեսաոյի հետ չար կատակ խաղաց չափից ավելի ինքնավստահությունը: Սկալոնին գիտի, թե ինչպես է պետք բալանսավորել թիմի խաղը: Արգենտինան այս մրցաշարում ցույց տվեց, որ կենտրոնացվածության պակաս չի զգում: Սա կօգնի խորվաթների հետ դիմակայությունում:

Հարավամերիկացիներն ամեն ինչ անելու են գործը հետխաղյա 11 մետրանոցներին չհասցնելու համար, իսկ սա նշանակում է, որ գործելու են ուժերի գերլարումով, չէ որ ընդամենը մեկ քայլ է մնալու բաղձալի տիտղոսին հասնելու համար:

Արգենտինան կատարողներով գերազանցում է մրցակցին, սակայն դաշտի կենտրոնում Էնցո Ֆերնանդեսին ու Դե Պոլին դիմակայելու են Մոդրիչն ու Կովաչիչը: Առջևի գծում Ալբիսելեստեի ներկապնակն ավելի հարուստ է, Մեսիի մասին էլ ավելորդ է խոսել:

Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրում եմ Արգենտինան կհաղթի հիմնական ժամանակում խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/13 դկտ
Արգենտինա – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ