Արգենտինա – Խորվաթիա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 13 դկտ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Արգենտինա – Խորվաթիա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Խոսենք Արգենտինա – Խորվաթիա կիսաեզրափակիչի հանդիպամն մասին: Դժվար ինչ-որ մեկը չհամաձայնի, որ խորվաթներն արժանիորեն են հասել կիսաեզրափակիչ: Բայց պետք է խոստովանել, որ առանց բախտի գործոնի Խորվաթիան այս փուլ չէր հասնի:

Ճապոնացիներն ավելի սուր էին գործում, սակայն Խորվաթիայի բախտը բերեց: Բրազիլացիների հետ գրեթե նույն պատկերն էր: Խաղի կազմակերպման առումով հարցեր չկան: Մոդրիչն ու ընկերները գրագետ են լուծում իրենց առջև դրված խնդիրը: Բայց բախտի գործոնով նրանց հավասարը չկա: Բրազիլիան կարող էր խոշոր հաշվով հաղթել: Սելեսաոն 11 հարված կատարեց մրցակցի դարպասին: Խորվաթիան 120 րոպեի ընթացքում ընդամենը 1 հարված կատարեց, բայց սա էլ բավական էր հաշիվը հավասարեցնելու համար:

Ընդհանուր առմամբ, այս ամենը երկար չի կարող շարունակվել: Արգենտինան նույնպես իրական ներուժը ցույց չի տվել և ավելի պրագմատիկ է գործում՝ հաղթելով այն հաշվով, որը բավական է: Բայց այս ամենը հավանաբար խնդիրներ կարող է ստեղծել Խորվաթիայի հետ մրցավեճում:

Ենթադրում եմ, որ գոլային հրավառություն չենք տեսնի: Արգենտինան արդեն 5 խաղ 2-ից ավելի գոլ չի խփում, բայց կհասնի իր նպատակին: Ալբիսելեստեն ավելի շատ է տիրելու գնդակին, ավելի շատ է սպառնալու դարպասին, հետևաբար, իր 1-2-3 գոլը կխփի:

Ինձ դուր է գալիս Արգենտինայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը: Կարելի է ընտրել նաև 1-ին խաղակեսում Արգենտինան կհաղթի անկյունայիններով տարբերակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/13 դկտ
Արգենտինա – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/13 դկտ
Արգենտինա – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ