Արգենտինա — Խորվաթիա․ Եգոր Տիտովի կանխատեսումը

22:00, 21 հնս 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Աշխարհի գավաթի D խմբի 2-րդ տուրի Արգենտինա — Խորվաթիա հանդիպման վերաբերյալ։ Ռուս փորձագետը կարծում է, որ հանդիպումը կավարտվի խաղաղ ելքով։ 

Երկու թիմերի հանդիպումներն էլ դիտել եմ։ Չգիտեմ՝ ինչու ամեն ինչ այդպես դասավորվեց Արգենտինայի համար։ Իսկ ահա խորվաթները ինձ շատ դուր եկան։ Նրանք շատ լավ վիճակում են և շատ վտանգավոր են։ Եթե Մեսսին միանա, ապա դա կլինի բոլորովին այլ ֆուտբոլ Արգենտինայի ազգային հավաքականի կատարմամբ։ Կարծում եմ՝ խորվաթները դեմ խաղում Լեոն ավելի շատ տարածություններ կունենա։ Խորվաթիան չի նստելու սեփական կիսադաշտում։ Նրանք չափազանց լուրջ թիմ ունեն հիասքանչ հարձակվողական գծով։ Թող Մեսսիի մոտ շատ հնարավորություններ լինեն պահեր ստեղծելու համար։ Սակայն խորվաթներն էլ իրենց հերթին կարող են գրավել մրցակցի դարպասը։ Արգենտինայի պաշտպանությունը ուղղակի սարսափելի վիճակում է։ Նրանք նույնիսկ վախեցան իսլանդացիներից և առաջին իսկ խաղում բաց թողեցին։

Կարծում եմ, որ այստեղ հավասար պայքար կընթանա։ Խորվաթները կխաղան՝ առաջին տուրի արդյունքից ելնելով։ Նրանք ունեն երեք միավոր, և ոչ ոքին Արգենտինայի հետ, միանշանանակ, ձեռնտու է նրանց։ Իսկ ներկայիս Արգենտինան կարգով շատ բարձր չէ Խորվաթիայից։ Այո՛, կա Մեսսին, Ագուերոն, բայց խորվաթներն էլ ունեն հիասքանչ կիսապաշտպաններ ի դեմս Մոդրիչի ու Ռակիտիչի։ Իսկ առջևի գծում կան գոլահար ֆուտբոլիստներ՝ Մանջուկիչ, Կրամարիչ, Պերիշիչ։ Ռիսկի կդիմեմ՝ կանխատեսելով ոչ-ոքի արդյունք։

Օրդինար: Պարտված
Աշխարհի գավաթ 2018
22:00/21 հնս
Արգենտինա - Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ