Արգենտինա – Խորվաթիա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 13 դկտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Արգենտինա – Խորվաթիա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Կատար-2022-ը մոտենում է ավարտին։ Կիսաեզրափակիչի ժամանակն է, և չորս հավաքականներ պետք է որոշեն աշխարհի չեմպիոնին։ Իհարկե, կիսաեզրափակիչների կազմն այն չէ, ինչ կանխատեսում էր մասնագետների և երկրպագուների մեծամասնությունը։ Այստեղ կա առնվազն երկու անսպասելի թիմ։ Սակայն, եթե աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի՝ կիսաեզրափակիչում հայտնվելով տարբեր պատճառներով կարելի է բացատրել ու արդարացնել, ապա Մարոկկոյի ներկայությունն այստեղ ոչ մի տրամաբանությամբ չես բացատրի։ Այո, Մարոկկոն շատ մարտունակ թիմ է, շատ լավ աշխատում է, բայց առաջին անգամ աֆրիկյան հավաքականի հայտնվելը կիսաեզրափակիչում իսկապես արտառոց երևույթ էր։ Ինչ վերաբերում է խորվաթներին, չնայած տարեց կազմին՝ հենց փորձի շնորհիվ նրանք կարողացան երկու անգամ ծանր իրավիճակից հաղթած դուրս գալ փլեյ-օֆֆում։

Խորվաթիայի հավաքականին երրորդ ծանր դիմակայություն է սպասվում փլեյ-օֆֆում։ Թեև ճապոնացիների դեմ 1/8 եզրափակիչի խաղում Խորվաթիան ֆավորիտ էր, բայց լրացուցիչ ժամանակում չկարողացավ հաստատել այդ կարգավիճակը։ Քառորդ եզրափակիչում խորվաթներից ընդհանրապես ոչինչ չէին սպասում, սակայն Զլատկո Դալիչի թիմը մեծագույն անակնկալ մատուցեց և պայքարից դուրս թողեց չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկին։ Սա չի կարող պատահականություն լինել, քանի որ պատահականության շնորհիվ հնարավոր չէ հաղթել Բրազիլիայի պես թիմի։ Այո, Խորվաթիան շատ քիչ էր գրոհում և, չնայած գրագետ կառուցված խաղին, գրեթե չէր հարվածում դարպասին, բայց միակ հարվածը բերեց ոչ-ոքի։ Իսկ հետխաղյա 11 մետրանոցներով խորվաթներն ընդհանրապես չեն պարտվում։ Այնպես որ, Բրազիլիային հաղթելուց հետո Խորվաթիան շատ բարձր տրամադրությամբ է և, անկախ այս խաղի արդյունքից, թիմին ջերմ ընդունելություն է սպասում հայրենիքում։

Բայց դա չի նշանակում, որ արգենտինացիների դեմ խաղում Խորվաթիան դաշտ է դուրս գալու առանց լուրջ ակնկալիքների։ Ի տարբերություն բրազիլացիների, այստեղ խորվաթներին կդիմակայի ավելի փակ թիմ, որը հաճախ է դիմում ուժային պայքարի և ավելի համառ է միկրոմենապայքարներում։ Բացի այդ, առջևում ունենալով Լիոնել Մեսիի պես ֆուտբոլիստ՝ Արգենտինայի հավաքականը կարողանում է իր կամքը թելադրել ցանկացած մրցակցի։ Ծայրահեղ բարդ դիմակայություն է խորվաթների համար, բայց նույնը պետք է ասել նաև արգենտինացիների դեպքում։ Պետք չէ մեռանալ, որ փլեյ-օֆֆի նախորդ երկու խաղերում Լիոնել Սկալոնիի թիմը հաղթեց մեծ դժվարությամբ։ Եթե ավստրալացիների հետ խաղում բախտը ժպտաց ու գործը չհասավ լրացուցիչ ժամանակի, Նիդերլանդների դեմ նույնը տեղի չունեցավ։ Մարզիչը հետևություններ արել է նախորդ երկու խաղերից, և այս անգամ առավելություն ստանալու դեպքում չպետք է բաց թողնի այն։

Արդեն ասել եմ, որ այս առաջնությունում կանխատեսում անելը շատ բարդ է։ Ամեն անգամ, երբ թվում է, թե թիմը հասել է իր վերջին կանգառին, հետևում է հաջորդ քայլը։ Կգնամ այդ տրամաբանությամբ և կասեմ, որ Խորվաթիայի հավաքականը դեռ իր ասելիքն ունի այս Մունդիալում։ Կարծում եմ՝ հիմնական ժամանակում խորվաթները չեն զիջի մրցակիցն։ Գուցե խաղով կամ վիճակագրությամբ արգենտինացիները կգերազանցեն, բայց՝ ոչ հաշվով։ Եթե արգենտինացիները հաղթեն, դա կանեն լրացուցիչ ժամանակում կամ հետխաղյա 11 մետրանոցներով։

Առաջարկում եմ հավատալ Խորվաթիայի հավաքականի ներուժին, Դոմինիկ Լիվակովիչին ու նրա ղեկավարած պաշտպանությանը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/13 դկտ
Արգենտինա – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ