Արգենտինա – Պերու․ կանխատեսում և խաղադրույք

03:30, 15 հկտ 2021
ԱԱ-2022-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 12-րդ տուրում Արգենտինայի հավաքականը կհյուրընկալի Պերուին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ արգենտինացիները չեն պարտվի այս խաղում, իսկ գոլեր շատ չեն լինի։

Արգենտինացիները վերջին խաղերում լավ մարզավիճակ են հավաքել։ Պետք է նշել Ուրուգվայի դեմ խաղը, որտեղ Արգենտինան հաղթեց 3։0 հաշվով։ Վերջին 5 խաղերում Արգենտինան 4 հաղթանակ է տարել և 1 ոչ ոքի գրանցել։ Նրանք 22 միավորով 2-րդ տեղում են և 6 միավոր են զիջում առաջատար Բրազիլիային։ Տնային հանդիպումներումն էլ Արգենտինան անպարտելի է՝ 3 հաղթանակ և 2 ոչ ոքի։

Պերուն դեռևս չի կորցրել ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճելու հույսը, սակայն այս խաղում դժվար թե հաջողվի միավորներ վաստակել։ Պերուն վերջին 5 արտագնա խաղերում 3 պարտություն է կրել։

Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում Արգենտինային, որի հաղթանակը գնահատվում է 1․24 գործակցով։ Հյուրերի հաղթանակը ստացել 13․00, իսկ ոչ ոքին՝ 6․10 գործակից։

Թիմերի միջև նախորդ 5 խաղերում Արգենտինան 2 հաղթանակ է տարել և 3 ոչ ոքի է գրանցվել։

Այս խաղում շատ գոլեր չեմ սպասում, այդ պատճառով էլ կարելի է ընտրել Արգենտինայի հաղթանակ և գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․79 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
03:30/15 հկտ
Արգենտինա – Պերու
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ