Արգենտինա – Պերու․ Իվան Մլեչնիի կանխատեսումը

03:30, 15 հկտ 2021
Հանրահայտ ռեփ կատարող, նախկին ֆուտբոլիստ և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Իվան Մլեչնին կանխատեսում արել Արգենտինա – Պերու ԱԱ-2022 որակավորման փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

ԱԱ-2022-ի որակավորման փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարից ևս մեկ հանդիպում, որն արժանի է քննարկման։ Խոսքը Արգենտինա – Պերու մրցավեճի մասին է։

Արգենտինացիներնը Բրազիլիայի հավաքականի պես առայժմ ոչ մի պարտություն չունեն որակավորման մրցաշարում։ Ճիշտ է, եթե բրազիլացիներն ընդամենը մեկ անգամ են ոչ ոքի խաղացել, ապա Մեսին և ընկերները գրանցել են 4 ոչ ոքի։ Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո արգենտինացիները փայլուն մարզավիճակում են։ Նրանք խմբում 2-րդն են և 6 միավորի առավելություն ունեն մոտակա հետապնդողների նկատմամբ։ Այնպես որ, այս խաղում հաղթանակը կօգնի ամրապնդել մրցաշարային դիրքը և ավելացնել առավելությունը։

Պերուի հավաքականն, իհարկե, դեռ շանսեր պահպանում է Մունդիալի ուղեգրի համար, բայց Բոլիվիային պարտվելուց հետո խնդիրն ավելի բարդացավ։ Թիմը 11 միավոր ունի և 7-րդ տեղում է։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում արգենտինացիները բավականի հեշտությամբ հաղթեցին 2։0 հաշվով։ Գրեթե չեմ կասկածում, որ այս անգամ էլ մենք նույն սցենարը կտեսնենք։ Ամեն դեպքում, Արգենտինան այժմ ուժեղ է, դրան գումարած՝ խաղալու է տանը։

Կարծում եմ՝ Արգենտինան կհաղթի 2 կամ 3 գոլի տարբերությամբ։ Իմ կարծիքով, Պերուն Բուենոս-Այրեսում ոչ մի հնարավորություն չունի։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
03:30/15 հկտ
Արգենտինա – Պերու
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ