Արգենտինա – Մեքսիկա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 26 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Արգենտինա – Մեքսիկա աշխարհի առաջնության խմբային փուլի C խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Կոպայի եզրափակիչից հետո Արգենտինայի հավաքականը չէր ճաշակել պարտության դառնությունը: Սակայն Լիոնել Սկալոնիի թիմը չկարողացավ կրկնել Իտալիայի հավաքականի ռեկորդը: Ալբիսելեստեն ծանր հարված ստացավ Սաուդյան Արաբիայից: Մեսին և ընկերները թերագնահատեցին մրցակցին և պատժվեցին: Արգենտինային դատել այդ խաղով ճիշտ չի լինի: Բայց առջևում ճշմարտության պահն է:

Մեքսիկայի հետ մրցավեճը շատ հարցերի պատասխան կտա: Արգենտինան գերմոտիվացված է գործելու: Այլևս կորցնելու ոչինչ չկա: Պարտության դեպքում Մեսիի երազանքն անկատար կմնա: Ոչ-ոքին էլ չի երաշխավորում արգենտինացիների հետագա ճակատագիրը:

Մեքսիկան միշտ էլ իր ներկայությամբ զարդարել է Մունդիալները: Ճիշտ է, այս հավաքականը երբեմնի հզոր հավաքականը չէ, բայց Մեքսիկան բնավորություն ունեցող և մարտնչող թիմ է:

C խմբում Արգենտինան վերջինն է: Այստեղ նաև հեղինակության խնդիր կա: Այնպես որ, Արգենտինան փորձելու է զայրույթը պարպել մեքսիկացիների վրա: Բայց Մեքսիկայի կազմում կա Գիլյերմո Օչոա:

Հետաքրքիր տարբերակ եմ առաջարկում: Մեքսիկայի սեյվերի տոտալը 5.5-ից շատ խաղադրույքը միգուցե ռիսկային է, սակայն բարձր գործակից ունի ու արժե փորձել:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կատար-2022
23:00/26 նյմ
Արգենտինա – Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ