Արգենտինա – Մեքսիկա: Էմանուել Ադեբայորի կանխատեսումը

23:00, 26 նյմ 2022
«Ռեալի», «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի» ու Տոգոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էմանուել Ադեբայորը կանխատեսում է արել Արգենտինա – Մեքսիկա աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Արգենտինայի հավաքականն այս աշխարհի առաջնությունն անհաջող՝ պարտվելով Սաուդյան Արաբիային։ Լիոնել Մեսին և խաղընկերները լավ մարզավիճակում էին, նրանք անպարտելի էին 36 հանդիպում անընդմեջ։ Արգենտինան շատ վստահ սկսեց Սաուդյան Արաբիայի հետ խաղը և առաջին խաղակեսից հետո հաշվի մեջ առջևում էր՝ շնորհիվ Մեսիի խփած 11 մետրանոցի, սակայն ընդմիջումից հետո խաղը շրջվեց 180 աստիճանով։

Մեքսիկան մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հետ և չկարողացավ օգտվել արգենտինացիների սայթաքումից՝ խմբում ավելի բարձր տեղում լինելու համար: Խմբից դուրս գալու համար և՛ Արգենտինային, և՛ Մեքսիկային անհրաժեշտ է երեք միավոր:

Ո՞վ է ֆավորիտը: Իհարկե, Արգենտինան։ Նրանք կփորձեն լավագույնս հանդես գալ առաջին խաղում պարտվելուց հետո: Այնուամենայնիվ, Մեքսիկան նույնպես պետք է հաղթի, որպեսզի միավորներ վաստակի և ավելի վստահ լինի խմբային փուլի վերջին տուրից առաջ: Մրցակիցներից ոչ մեկի համար խաղը հեշտ չի լինի։ Բայց ես զգում եմ, որ բոլոր արգենտինացիներն այժմ հասկանում են, որ նրանք նահանջելու տեղ չունեն, պետք է հաղթեն, այլապես դուրս կմնան խմբից։ Այնպես որ, ֆավորիտը հաստատ կլինի Արգենտինան՝ Դի Մարիայի ու Մեսիի գլխավորությամբ։

Խաղի իմ կանխատեսումը. Արգենտինան կհաղթի, բայց Մեքսիկան մեկ գոլ կխփի՝ օգտվելով այն անորոշությունից, որը կարող էր առաջանալ արգենտինացի ֆուտբոլիստների մոտ առաջին խաղից հետո։ Հաշիվը կլինի 3:1՝ հօգուտ արգենտինացիների։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/26 նյմ
Արգենտինա – Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ