Արգենտինա – Մեքսիկա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 26 նյմ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Արգենտինա – Մեքսիկա աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Կատարում շարունակվում է քառամյակի գլխավոր ֆուտբոլային մրցաշարը… հավաքականների միջև, բնականաբար: Խմբային փուլի առաջին տուրն ավարտված է, որոշակի պատկերացում թիմերի մարզավիճակի ու խաղամակարդակների մասին արդեն կարելի է կազմել:

Մեկնարկային տուրի գլխավոր շոկն ապահովեցին Սաուդյան Արաբիան և Ճապոնիան՝ կիսելով տուրի հերոսների կարգավիճակը: Բայց, եթե Գերմանիան Ճապոնիային պարտվելով, ծայրահեղ ծանրացրեց հաջորդ փուլ դուրս գալու իր խնդիրը, ապա Արգենտինային բախտն ավելի ժպտաց, քանի որ խմբի մյուս խաղում ոչ-ոքի գրանցվեց: Այսօր կխոսեմ հենց արգենտինացիների հաջորդ խաղի մասին:

Երկրորդ տուրում Լեո Մեսին ու թիմակիցները խաղալու են Մեքսիկայի հետ: Լեհաստանի հետ խաղում հյուսիսամերիկացիներն առանձնապես ոչինչով չտպավորեցին. բացի բնատուր ագրեսիվ խաղից և, իհարկե, Մունդիալներում հավերժ փայլող Գիլյերմո Օչոայի հետ մղած 11 մետրանոցից: Հենց այդ փրկությունը մեքսիկացիներին ամբողջությամբ պայքարի մեջ թողեց, և իրենց մարտունակությունն «ացտեկները» պետք է ապացուցեց խմբի ամենաբարդ խաղում:

Իսկ Արգենտինան, որքան էլ տարօրինակ հնչի, Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից կարող է բազմաթիվ օգուտներ քաղել: Նախ, «Ալբիսելեստեի» ուսերից ընկավ անպարտելի հանդիպումների ռեկորդի բեռը: Իտալիայի նվաճումը կրկնելուն մեկ խաղ չհերիքեց: Հետո, ֆավորիտ թիմերը մրցաշարում, որպես կանոն, մեկ անգամ են պարտվում: Կարելի է համարել, որ Լիոնել Սկալոնիի թիմն այդ սայթաքումն արեց: Ու արեց ամենաանվտանգ պահին: Հիմա ամեն ինչ արգենտինացիների ձեռքում է. հաղթանակները խմբի մյուս երկու խաղում ճանապարհ կհարթեն դեպի փլեյ-օֆֆ:

Արգենտինայի հաղթանակին Մեքսիկայի հետ խաղում հավատում եմ: Բայց այսօր դա չեմ խորհուրդ տալու, առավել ևս, որ գործակիցը փոքր է: Աչք են շոյում հարավամերիկացիների հարձակվողների գոլ խփելու գործակիցները: Ընտրությունս կանգ է առնում Լաուտարո Մարտինեսի վրա: Սաուդյան Արաբիայի հետ խաղում նրանից մաքուր գոլ խլեցին, և ճակատագիրն արգենտինացուն պարզապես պարտք է: Հետևաբար, խորհուրդ եմ տալիս հավատալ «Ինտերի» հարձակվողի գոլին, որն այդքան անհրաժեշտ է Արգենտինայի հավաքականին:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/26 նյմ
Արգենտինա - Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ